Վլադիմիր Տատլին
Վլադիմիր Տատլին (ռուս.՝ Владимир Евграфович Татлин), (դեկտեմբերի 16 (28), 1885[1][2][3], Խարկով, Ռուսական կայսրություն[4][1] - մայիսի 31, 1953[4][5][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4][1]), ռուս խորհրդային գեղանկարիչ, դիզայներ, գծանկարիչ և թատրոնի նկարիչ։ Ռուսական ավանգարդի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, կոնստրուկտիվիզմի նախահայր։ Թաթլինի «Հուշարձան III Ինտերնացիոնալ»[7] (1919-1920), դուրս բերված հիմքային կառուցվածքով, դարձավ համաշխարհային ավանգարդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը և ինքնատիպ այցեքարտ կոնստրուկտիվիզմի համար[8]։
Վլադիմիր Տատլին ռուս.՝ Владимир Татлин | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16 (28), 1885[1][2][3] |
Ծննդավայր | Խարկով, Ռուսական կայսրություն[4][1] |
Վախճանվել է | մայիսի 31, 1953[4][5][6][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4][1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Պենզայի գեղարվեստի ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, համալսարանի դասախոս, նկարազարդող, բեմանկարիչ, դիզայներ, նկարիչ-փորագրող, assemblage artist, collagist և գծագրող |
Ոճ | Կոնստրուկտիվիզմ[1] |
Ժանր | architectural view?[1], Ֆիգուր[1], նյու[1], դիմապատկեր[1] և նատյուրմորտ[1] |
Թեմաներ | գեղանկարչություն, ճարտարապետություն, քանդակագործություն և փորագրություն |
Ուշագրավ աշխատանքներ | Տատլինի աշտարակ |
Ուսուցիչ | Դմիտրի Բեզպերչի |
Աշակերտներ | Q12154253? |
Զավակներ | Anatoly Romov? |
Vladimir Tatlin Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎլադիմիր Տատլինը ծնվել է դեկտեմբերի 16-ին (28), 1885 թվականին Մոսկվայում, երկաթուղայինների ընտանիքում։ Մոր մահից հետո ընտանիքը տեղափոխվեց Խարկով[9], 13 տարեկանում փախել է տնից՝ ապրելով պատահական աշխատավարձերով։ Վլադիմիրը աշխատել է առագաստանավի վրա, օգնում էր սրբանկարիչներին և թատրոնի նկարիչներին։ 1902 թվականին ընդունվեց Մոսկվայի գեղանկարչության ուսումնարանի քանդակագործություն ֆակուլտետ, բայց մեկ տարի անց դուրս մնաց ուսումնարանից․ «վատ առաջադիմության և վարքային բացասական դրսևորման համար»։ 1904 թվականին ընդունվեց Օդեսայի տնտեսական նավագնացության ուսումնարան, իսկ դրանից հետո՝ 1905 թվականից 1910 թվականները սովորեց Պենզայի գեղանկարչության ուսումնարանում։
1906 թվականին այցելեց Փարիզ՝ ձեռագործական ցուցահանդեսի շրջանակներում։
1910 թվականին մասնակցում էր՝ «Արվեստի աշխարհը», «Երիտասարդների միություն» և «Ավանակի պոչ» ցուցահանդեսներին։
1914 թվականին այցելեց Պաբլո Պիկասսոի արվեստանոցը․ արվեստանոց այցելելու գումարը վաստակում էր ուկրաինական երգեր երգելով և նվագակցելով[10]։
1915 մասնակցեց լեգենդար Վերջին Ֆուտուրիստական ցուցահանդեսին՝ 0.10, ներկայացրեց իր ստեղծած «կոնտրրլեֆները» (նյութական ընտրություն), ծավալային ստեղծագործություններ, որոնք մեկնաբանվում էին, իբրև «աննպատակ». ստեղծագործությունները կառուցված էին տարբեր նյութերի համեմատությունը ընդգծելով։
1925-1927 թվականներին Կիևի կերպարվեստի ինստիտուտում[11] պրոֆեսոր էր։ Իր ուսանողներից է եղել Ի․ Կարակիսը[12]։
1927-1930 թվականների Վխուտեմասի պրոֆեսոր էր Մոսկվայում։ Դարձավ ՌՍՖՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ։
1930-1940-թվականներին Տատլինը ստիպված էր աշխատել որպես գրքանկարիչ։
Տատլինը մահացել է Մոսկվայում 1953 թվականի մայիսի 31-ին։ Հուղարկավորվել է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Татлин Владимир Евграфович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Хан-Магомедов С. О. Конструктивизм — концепция формообразования. — М.: Стройиздат, 2003. — С. 89. — ISBN 5-274-01554-9.
- ↑ Хан-Магомедов, Селим Омарович Конструктивизм — концепция формообразования. — М.: Стройиздат, 2003. — С. 89. — ISBN 5-274-01554-9
- ↑ Стригалёв А. А. «Университеты» художника Татлина // Вопросы искусствознания. — 1996. — В. 2. — С. 405—438.
- ↑ ТАТЛИН Владимир Евграфович в Онлайн-энциклопедии русского авангарда
- ↑ ТАТЛИН Владимир Евграфович
- ↑ Иосиф Каракис: Ирония судьбы // Архитектор Иосиф Каракис: Судьба и творчество (Альбом-каталог к столетию со дня рождения) / Под ред. Бабушкин С. В., Бражик Д., Каракис И. И.; Сост. Д. Бражик, И. Каракис, И. Несмиянова. — Киев, 2002. — С. 9. — 102 с. — (Н0(4УКР)6-8). — ISBN 966-95095-8-0 (ռուս.)
Արտաքին հղումներ
խմբագրել- ТАТЛИН Владимир Евграфович в Онлайн-энциклопедии русского авангарда
- Посвящение Владимиру Татлину. К 125-летию художника. Արխիվացված 2013-07-15 Wayback Machine
- О Татлине на сайте художников Верхней Масловки
- Татлин в искусстве XX века.
- А. С. − Татлин Владимир Евграфович в «Журнальном зале»
- Страхова Л. − В. Е. Татлин в интернет-журнале «Говорит Москва»
- Рахтанов И. − Спираль художника в интернет-журнале «Говорит Москва»
- Архив Владимира Татлина в РГАЛИ Արխիվացված 2017-04-15 Wayback Machine
- Документальный фильм "Татлин. Ноктюрн для флейты водосточных труб" из серии КОНСТРУКТИВИСТЫ. ОПЫТЫ ДЛЯ БУДУЩЕГО. 2009 Արխիվացված 2017-07-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Տատլին» հոդվածին։ |