Վլադիմիր Ֆիլատով
Վլադիմիր Պետրովիչ Ֆիլատով (ռուս.՝ Владимир Петрович Филатов, փետրվարի 15 (27), 1875, Միխայլովկա, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 30, 1956[1][2][3], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս-ուկրաինացի խորհրդային ակնաբան, վիրաբույժ, ԽՍՀՄ ԲԳԱ (1944) և Ուկրաինական ԽՍՀ ԳԱ (1939) ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս (1950)։
Վլադիմիր Ֆիլատով Владимир Филатов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 15 (27), 1875 Միխայլովկա, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 30, 1956[1][2][3] (81 տարեկան) Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Օդեսայի Երկրորդ քրիստոնեական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | բժիշկ, ակնաբույժ, քաղաքական գործիչ և վիրաբույժ |
Հաստատություն(ներ) | Օդեսայի ազգային շժշկական համալսարան[4], Filatov Institute of Eye Diseases and Tissue Therapy?, Օդեսայի ազգային համալսարան և Նովոռոսիյսկի կայսերական համալսարան |
Գործունեության ոլորտ | Վիրաբուժություն և ակնաբանություն |
Անդամակցություն | Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան և Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Եղել է գիտական ղեկավար | Q4262287? և Nadezhda Puchkovskaya? |
Հայտնի աշակերտներ | Nadezhda Puchkovskaya?, Q4262287? և Ivan Kobozev? |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Q97279259? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Նիլ Ֆիլատովի եղբոր որդին։
Կենսագրություն
խմբագրել1897 թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1911 թվականից՝ Նովոռոսիյսկյան (Օդեսա) համալսարանի բժշկական ֆակուլտետի աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, միաժամանակ (1936-56 թթ.) փորձառական ակնաբուժության (1965 թ.-ից՝ Օդեսայի աչքի հիվանդությունների և հյուսվածքաբուժության ինստիտուտի Վ․ Ֆիլատովի անվան) ինստիտուտի տնօրեն։
Պլաստիկ վիրաբուժությունը հարստացրել է այսպես կոչվող ֆիլատովյան ցողունի մեթոդով (1917)։ Ֆիլատովի աշխատանքներն աչքի եղջերապատվաստման բնագավառում համաշխարհային ճանաչում ունեն։ Մշակել է աչքի լրիվ (1924) և մասնակի (1927-1938) թափանցող եղջերապատվաստման նոր մեթոդներ, ստեղծել նոր սարքեր։
Փոխպատվաստման համար օգտագործել է դիակի պահածոյացված հյուսվածքներ, եղջերաթաղանթ և այլն։ Մշակել է բուժման սկզբունքորեն նոր մեթոդ՝ հյուսվածքաբուժություն։
Վլադիմիր Ֆիլատովը «Օֆտալմոլոգիչեսկի ժուռնալ»-ի («Офтальмологический журнал») հիմնադիրն ու խմբագիրն էր (1946)։
Պարգևներ
խմբագրելՍտացել է ԽՍՀՄ պետական մրցանակ (1941), ԽՍՀՄ ԳԱ Ի․ Մեչնիկովի անվան ոսկե մեդալ (1951)։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Филатов Владимир Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ Fando R. A. Русское евгеническое общество: история и основные направления деятельности, The Russian Eugenics Society: history and scope of activities // Историко-биологические исследования — 2021. — Vol. 13, Iss. 2. — P. 52—81. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24412/2076-8176-2021-2-52-81
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Ֆիլատով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |