Վյաչեսլավ Զագոնեկ
Վյաչեսլավ Ֆրանցևիչ Զագոնեկ (ռուս.՝ Вячеслав Францевич Загоне́к, 19 դեկտեմբերի, 1919, Իրկուտսկ – 24 հունիսի, 1994, Սանկտ Պետերբուրգ), ռուս խորհրդային գեղանկարիչ, բնանկարչության վարպետ, մանկավարժ։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1988), թղթակից անդամ (1976)։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1985)։ ՌՍՖՍՀ Ի. Ռեպինի անվան պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ 1950 թվականից[2]։
Վյաչեսլավ Զագոնեկ ռուս.՝ Вячеслав Загонек | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1919[1] |
Ծննդավայր | Իրկուտսկ, Խորհրդային Ռուսաստան |
Վախճանվել է | հունիսի 24, 1994[1] (74 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ և Լենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ և բնանկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելՎյաչեսլավ Զագոնեկը ծնվել է 1919 թվականի դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում։ 1920 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Չեխոսլովակիա։ 1927 թվականին Վյաչեսլավ Զագոնեկի ծնողներն ընդունել են ԽՍՀՄ քաղաքացիություն ու մշտական բնակություն հաստատել Լենինգրադում։ 1932-1936 թվականներին Վյաչեսլավ Զագոնեկը սովորել է մասնավոր ստուդիայում Ալֆրեդ Էբերլինգի ու Ի. Միխայլովի մոտ, իսկ 1936-1939 թվականներին՝ Լենինգրադի Գեղարվեստի միջնակարգ դպրոցում՝ Սեմյոն Աբուգովի, Վլադիսլավ Անիսովիչի մոտ։
1939 թվականին Վյաչեսլավ Զագոնեկը զորակոչվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ, մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին, ապա Հայրենական մեծ պատերազմին։ Եղել է զենիթային մարտկոցի գործիքային անձնակազմի հրամանատար։ 1942 թվականին զորացրվել է բանակից և ուղարկվել «Мурманскрыбстрой» տրեստ, որտեղ մինչև 1945 թվականի սկիզբն աշխատել է որպես տեխնիկ-շինարար[3]։ 1945 թվականին Վյաչեսլավ Զագոնեկն ընդունվել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ։ Սովորել է Միխայիլ Բեռնշտեյնի, Ալեքսանդր Զայցևի, Հենրիխ Պավլովսկու, Սեմյոն Աբուգովի, Գլեբ Սավինովի մոտ։ 1950 թվականին Վյաչեսլավ Զագոնեկն ավարտել է ինստիտուտը (Բորիս Իոգանսոնի արվեստանոց) և ստացել գեղանկարչի կոչում։ Նրա դիպլոմային աշխատանքն է եղել «Գարունը կոլտնտեսությունում» նկարը[4] (պահվում է Գեղարվեստի ակադեմիայի թանգարանում, Սանկտ Պետերբուրգ)։ Նույն թվականին նա դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։
Ցուցահանդեսների մասնակցել է 1939 թվականից։ 1950 թվականից եղել է Լենինգրադի նկարիչների ցուցահանդեսների մշտական մասնակից՝ իր աշխատանքները ներկայացնելով Լենինգրադի առաջատար նկարիների ստեղծագործությունների շարքում։ Ստեղծել է բնանկարներ, ժանրային ու պատմական կոմպոզիցիաներ, դիմանկարներ։ Ճանաչման է արժանացել որպես լիրիկական բնանկարի ու ժամանակակից գյուղի կյանքը պատկերող ժանրային նկարների վարպետ։ 1950-1970-ական թվականներին ստեղծագործական ուղևորություններով եղել է Կարելիայում, Իսիկ Կուլում, Ղրիմում, Ենիսեյի ափին, այցելել Հունգարիա, Ռումինիա, Լեհաստան, Իտալիա, Բուլղարիա։
Վյաչեսլավ Զագոնեկը եղել է 20-րդ դարի կեսերի ու երկրորդ կեսի Լենինգրադի բնանկարային գեղանկարչության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ Երկար ժամանակ ապրել ու աշխատել է Ակադեմիական ամառանոցում ու նրա արվարձաններում։ Նրա անհատական ցուցահանդեսները տեղի են ունեցել 1966 (Լենինգրադ, Մոսկվա), 1970 (Սարատով, Իժևսկ, Կազան) և 1990 (Գեղարվեստի ակադեմիա, Լենինգրադ) թվականներին։
1976 թվականին Վյաչեսլավ Զագոնեկն ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ, իսկ 1988 թվականին՝ իսկական անդամ[5]։
Հայտնի նկարներ
- «Ճանապարհ»[6] (1950)
- «Ակադեմիական ամառանոց»[7] (1951)
- «Գարնանային օր»[8] (1952)
- «Առաջին ձյունը»[9] (1953)
- «Թռչում են»[10] (1954)
- «Նատյուրմորտ»[11] (1954)
- «Իսիկ Կուլի ձկնորսները»[12] (1954)
- «Հոկտեմբեր»[13] (1955)
- «Ալա Տոո»[14] (1955)
- «Օնեգայի ափին[8] (1956)
- «Գարունը եկել է»[11] (1956)
- «Рябинушка»[15] (1957)
- «Կաթիլ»[16] (1958)
- «Ձնծաղիկներ։ Նատյուրմորտ»[16] (1958)
- «Պսկովյան մոտիվ»[17] (1958)
- «Անգարայի ափը»[18] (1959)
- «Утро» (1960)
- «Անգարայի ափին»[19] (1960)
- «Բայկալյան մոտիվ»[20] (1960)
- «Ձմեռային օր»[21] (1961)
- «Ամպրոպն անցավ»[22][23] (1961, ГРМ)
- «Վոլխով» (1962)
- «Մայիսի սկիզբ»[8] (1962)
- «Մթնշաղ»[24] (1962)
- «Մարտ։ Առօրյա»[25] (1964)
- «Ծաղկում է թխենին»[26] (1964)
- «Գարուն» (1965)
- «Ձնհալք»[27] (1965)
- «Мы наш, мы новый мир построим»[28] (1967)
- «Ամառային գիշեր» (1967)
- «Բալթիկա»[29] (1967)
- «Քամիներ գարնանային» (1968)
- «Սառչում է։ Հոկտեմբեր»[30] (1968)
- «Մայիս» (1969)
- «Ծաղկել է թխենին»[31] (1969)
- «Նատյուրմորտ սերմնագռավներով»[32] (1971)
- «Ենիսեյ»[33] (1971)
- «Ձիերի վրա»[34] (1971)
- «Угольная гавань. Дудинка» (1971)
- «Ենիսեյի վրա անձրև է տեղում»[35] (1971)
- «Պատանեկություն» (1972)
- «Ենիսեյ։ Փոթորկից առաջ»[36] (1972)
- «Ռուսական մոտիվ» (1973)
- «Առվակ» (1973)
- «Առաջին ծաղիկներ»[37] (1973)
- «Սառնամանիք առավոտ»[38] (1975)
- «На полях приладожья»[39][40] (1975)
- «Թոռներ» (1977)
- «Մանկություն»[41] (1979)
- «Տերևաթափ» (1980)
- «Робкая весна»[42] (1981)
- «Զարթոնք» (1986)
Վյաչեսլավ Զագոնեկը մահացել է 1994 թվականի հունիսի 24-ին Սանկտ Պետերբուրգում։ Թաղված է Վոլկովո գերեզմանատանը։
Նկարչի աշխատանքները պահվում են Ռուսական պետական թանգարանի[43], Տրետյակովյան պետական պատկերասրահի[44] հավաքածուներում, տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում[45], Չինաստանում, Ճապոնիայու, Գերմանիայում, Իտալիայում ու այլ երկրներում։ Հայտնի են Վյաչեսլավ Զագոնեկի մի շարք դիմանկարներ՝ արված Լենինգրադի տարբեր նկարիչների, այդ թվում նաև Ն. Բաբասյուկի կողմից (1973)[46]։
Պարգևներ
խմբագրել- ՌՍՖՍՀ վաստակավոր նկարիչ (1963)
- ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1968)
- ՌՍՖՍՀ ժողովրդական նկարիչ (1979)
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1985)
- ՌՍՖՍՀ Իլյա Ռեպինի անվան պետական մրցանակ (1977) – «Սառնամանիք առավոտ» (ռուս.՝ «Морозное утро»), «Մայիս», «Առավոտ» նկարների համար
- ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալ (1965)
Ցուցահանդեսներ
խմբագրել- 1950 թվական (Մոսկվա), 1950 թվականի գեղարվեստական ցուցահանդես
- 1951 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես
- 1951 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների 1951 թվականի ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես Ռուսական պետական թանգարանում
- 1954 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես
- 1955 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես
- 1956 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես
- 1957 թվական (Լենինգրադ), 1917-1957։ Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես
- 1957 թվական (Մուրմանսկ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների շարժական ցուցահանդես
- 1957 թվական (Մոսկվա), Համամիութենական արվեստի ցուցահանդես՝ նվիրված Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 40-ամյակին
- 1958 թվական (Մոսկվա), Համամիութենական արվեստի ցուցահանդես «Համամիութենական կոմերիտմիության 40-ամյակին
- 1958 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես
- 1960 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների 1960 թվականի ստեղծագործությունների ցուցահանդես
- 1960 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես
- 1960 թվական (Մոսկվա), Խորհրդային Ռուսաստան։ Արվեստի հանրապետական ցուցահանդես
- 1961 թվական (Լենինգրադ), «Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես» Ռուսական պետական թանգարանում
- 1962 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես
- 1964 թվական (Լենինգրադ), Լենինգրադ։ Տարածաշրջանային ցուցահանդես
- 1965 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես
- 1965 թվական (Մոսկվա), Խորհրդային Ռուսաստան։ Արվեստի հանրապետական երկրորդ ցուցահանդես
- 1967 թվական (Մոսկվա), Խորհրդային Ռուսաստան։ Արվեստի հանրապետական երրորդ ցուցահանդես
- 1968 թվական (Մոսկվա), Արվեստի հանրապետական ցուցահանդես «На страже Родины»՝ նվիրված ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին
- 1968 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես
- 1969 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես
- 1971 թվական (Լենինգրադ), Մեր ժամանակակիցը։ Լենինգրադի նկարիչների 1971 թվականի ստեղծագործությունների ցուցահանդես
- 1972 թվական (Լենինգրադ), Մեր ժամանակակիցը։ Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների երկրորդ ցուցահանդես
- 1972 թվական (Լենինգրադ), Հայրենի երկրով։ Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես
- 1974 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես
- 1975 թվական (Լենինգրադ), Մեր ժամանակակիցը։ Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների տարածաշրջանային ցուցահանդես
- 1975 թվական (Մոսկվա), Խորհրդային Ռուսաստան։ Արվեստի հանրապետական հինգերորդ ցուցահանդես
- 1976 թվական (Մոսկվա), Լենինգրադի կերպարվեստ
- 1980 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների տարածաշրջանային ցուցահանդես
- 1994 թվական (Սանկտ Պետերբուրգ), Էտյուդը Լենինգրադի նկարիչների 1940-1980-ական թվականների արվեստում
- 1996 թվական (Սանկտ Պետերբուրգ), 1940-1990-թվականների գեղանկարչություն։ Լենինգրադի դպրոց
- 1997 թվական (Սանկտ Պետերբուրգ), Ժամանակների կապ։ 1932-1997։ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ նկարիչներ
- 2006 թվական (Սանկտ Պետերբուրգ), Ժամանակների կապ։ 1960-1985 թթ. արվեստը Խորհրդային Միությունում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — С. 387.
- ↑ Григорьева Т. Вячеслав Францевич Загонек. Страницы творчества.//Петербургские искусствоведческие тетради. Вып. 3. СПб, 2001. С. 60.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.62.
- ↑ Вячеслав Францевич Загонек. Каталог. — Л: Музей Академии художеств СССР, 1990. — с.7-8.
- ↑ Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л-М: Искусство, 1951. — с.16.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.11.
- ↑ 8,0 8,1 8,2 Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.4. Кн.1. М: Искусство, 1983. С. 177.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л: Изогиз, 1954. — с.10.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л: Изогиз, 1954. — с.10.
- ↑ 11,0 11,1 Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.11.
- ↑ Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.190.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л: ЛССХ, 1956. — с.10.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л: ЛССХ, 1956. — с.10.
- ↑ 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.14.
- ↑ 16,0 16,1 Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.12.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.12.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1963. — с.10.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.18.
- ↑ Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М: Советский художник, 1960. — с.32.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.18.
- ↑ Сопоцинский О. Вячеслав Загонек. «Гроза прошла» // Художник. 1962, № 9. С.13-14.
- ↑ Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.288.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — с.12.
- ↑ Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.21.
- ↑ Вторая республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М: Советский художник, 1965. — с.17.
- ↑ Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.14.
- ↑ Третья республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М: Министерство культуры РСФСР, 1967. — с.26.
- ↑ Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.19.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1971. — с.8.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1969 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1970. — с.10.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1972. — с.9.
- ↑ Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.205.
- ↑ Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1972. — с.11.
- ↑ Наш современник. Вторая выставка произведений ленинградских художников 1972 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1973. — с.6.
- ↑ По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящвется. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.13.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.7.
- ↑ [[Наш современник. Зональная выставка ленинградских художников 1975 года|Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.15.
- ↑ Художник. 1976, № 2. С.8.
- ↑ Пятая республиканская выставка «Советская Россия». — М: Советский художник, 1975. — с.16.
- ↑ Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.13.
- ↑ Вячеслав Францевич Загонек. Каталог. — Л: Музей Академии художеств СССР, 1990. — с.19.
- ↑ Время перемен. Искусство 1960—1985 в Советском Союзе. — Санкт-Петербург: Государственный Русский музей, 2006. — С.130,164.
- ↑ Вячеслав Францевич Загонек. Каталог. — Л: Музей Академии художеств СССР, 1990. — С.14—20.
- ↑ Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.6—7.
- ↑ Наш современник. Третья выставка произведений ленинградских художников 1973 года. Каталог — Л: Художник РСФСР, 1974. — С.7.