Վոլոդյա Բադալյան
Վոլոդյա Արամայիսի Բադալյան ( մայիսի 12, 1948, Համամլու, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ ) , Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր ։
Վոլոդյա Բադալյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Համամլու, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրել- 1978 - 1983 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Քաղաքացիական ինժեներ։
- 1966 - 1969 թվականներին եղել է Սպիտակի շաքարի գործարանի բանվոր, դիզայներ-ինժեներ, ապա գլխավոր տեխնոլոգ։
- 1969 - 1981 թվականներին եղել է Երքաղխորհրդի գործկոմի ջրմուղ-կոյուղու գլխավոր վարչության Լենինյան շրջանի տեխնիկ, ավագ վարպետ, գլխավոր ճարտարագետ, պետ։
- 1981 - 1995 թվականներին եղել է Երևանի քիմիական ռեակտիվների գործարանի ինժեներ, բաժնի վարիչ, փոխտնօրեն, ապա տնօրեն։
- 1995 - 1999 թվականներին եղել է «Քիմռեակտիվ» ԲԲԸ նախագահ։
- 1990 - 1995 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր ։ «Լիբերալ-դեմոկրատներ» պատգամավորական խմբի անդամ։
- 1995 - 1999 թվականներին ՀՀ Ազգային ժողովի անդամ։ Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Հանրապետություն» խմբակցության անդամ։
- 1999 - 2003 թվականներին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական ասոցիացիա» պատգամավորական խմբի ղեկավար։
- 2001 թվականից ՝ «Ագրոարդյունաբերության և սերմնաբուծության միության» նախագահ, իսկ 2002 թվականից ՝ «Հայ աշխատող» հասարակական կազմակերպության համանախագահ։
- 2003 - 2007 թվականներին կրկին խորհրդարանի անդամ։ Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Անկուսակցական։
- 2007 թվականի Մայիսի 12- ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ կուսակցության անդամ։
Պարգևներ
խմբագրել- Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության ամրապնդման և համագործակցության, միջխորհրդարանական և մշակութային կապերի զարգացման գործում մեծ ներդրման համար 2014 թվականի դեկտեմբերի 19-ին արժանացել է Բարեկամության շքանշանի[1]։