Վոնգեչի Մուտու (անգլ.՝ Wangechi Mutu, հունիսի 22, 1972(1972-06-22)[1][2][3], Նայրոբի, Քենիա[1]), քենիացի ժամանակակից նկարչուհի։

Վոնգեչի Մուտու
Ծնվել էհունիսի 22, 1972(1972-06-22)[1][2][3] (52 տարեկան)
ԾննդավայրՆայրոբի, Քենիա[1]
Քաղաքացիություն Քենիա և  ԱՄՆ
ԿրթությունԵյլի արվեստի դպրոց, Քուփեր Յունիոն և Ատլանտյան քոլեջ
Մասնագիտություննկարչուհի, վիզուալ արտիստ, քանդակագործ, գծանկարիչ, collagist և ինստալյացիոն արտիստ
Ոճաֆրոֆուտուրիզմ և ժամանակակից արվեստ[1]
Ժանրsocial-artistic project?[4] և Ֆիգուր[4]
Պարգևներ
Պաշտոնartist-in-residence?
Կայքwangechimutu.com
 Wangechi Mutu Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մուտուն ծնվել է 1972 թվականին Քենիայի Նայրոբի քաղաքում։ Ապրում և աշխատում է ԱՄՆՆյու Յորքի Բրուքլին բնակավայրում։

Վոնգեչի Մուտուի ստեղծագործական խումբը մասնակցել է Մոսկվայի ժամանակակից արվեստի 5-րդ բիենալեի հիմնական նախագծին, որը տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 20-ը[5]։

Կրթություն

խմբագրել

Վոնգեչի Մուտուն կրթություն է ստացել Լորետո Մսոնգարի վանքում (1978-1989), այնուհետև ուսանել է Ուելսում՝ Ատլանտիկայի միացյալ համաշխարհային քոլեջում։ 1990-ական թվականներին Մուտուն տեղափոխվել է Նյու Յորք՝ մասնագիտանալով արվեստի և մարդաբանության ոլորտում Սոցիալական հետազոտությունների նոր դպրոցում և Փարսոնսի դիզայնի դպրոցում։ 1996 թվականին Կուպերի միությունում ստացել է արվեստի և գիտության բակալավրի աստիճան, իսկ 2000 թվականին Եյլի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան։

Ստեղծագործություն

խմբագրել

Լինելով ծնունդով քենուհի՝ Վոնգեչի Մուտուն ստացել է քանդակագործի և մարդաբանի կրթություն։ Նա իր ստեղծագործական գործունեության ընթացքում ուսումնասիրում է կնոջ ու մշակութային ինքնությունների հակասությունները, հղում դրանք գաղութատիրական պատմություններին, ժամանակակից աֆրիկյան քաղաքականությանը և միջազգային նորաձևության արտադրությանը։ Համակցելով հանդեսների, ներկված մակերեսների և գտածո նյութերի կերպարները, Մուտուի կոլաժները հիշեցնում են փոխպատվաստման վիրաբուժություն և բիոնային պրոթեզավորում։ Մուտուի ձևերը միաժամանակ վանող են և գրավիչ, հնագույն և ֆուտուրիստական, բռնությունից նկարչուհին ստեղծել է գրավիչ գեղեցկություն։ Նրա աշխատանքը ցույց է տալիս ինքնության ճգնաժամը, երբ որոշակի մշակույթի ծագումն ու պատկանելիությունը դառնում են անհանգստացնող և վտանգավոր տարածք։

Մուտուի աշխատանքները ցուցադրվում եմ համաշխարհային թանգարաններում և պատկերասրահներում, ներառյալ՝ Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանում, Մայամիի Պերես արվեստի թանգարանում, Լոնդոնի Թեյթ Մոդեռն ժամանակակից պատկերասրահում, Նյու Յորքի Հառլեմ ստուդիա-թանգարանում, Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի Կունստպալաստ թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում։

Անձնական ցուցադրություններ

խմբագրել
  • 2003՝ Pagan Poetry, Susanne Vielmetter Los Angeles Projects, Los Angeles, CA
  • 2003՝ Creatures, Jamaica Center for the Arts and Learning, Queens, NY

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Mancoff D. N. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Cox L. M. Mutu, Wangechi // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2086311
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 Artnet — 1998.
  5. «В основном проекте 5-й Московской биеннале примут участие 72 художника и творческих коллектива | Art | Новости». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոնգեչի Մուտու» հոդվածին։