Վռամշապուհ
Վռամշապուհ Արշակունի (նաև՝ Վաղարշ Արշակունի[1][2], 4-րդ դար - 414, Վաղարշապատ, Այրարատ, Մեծ Հայք), Մեծ Հայքի արքա (393-414), Մեծ Հայքի արքաներ՝ Վարազդատի (374-378) որդին, Խոսրով Դ-ի (387-393) եղբայրը[2] և Արտաշես Դ-ի (422-428) հայրը, Արշակունիների արքայական հարստությունից[1]
Վռամշապուհ | |
Մասնագիտություն՝ | գերիշխան |
---|---|
Դավանանք | քրիստոնեություն |
Ծննդյան օր | 4-րդ դար |
Վախճանի օր | 414 |
Վախճանի վայր | Վաղարշապատ, Այրարատ, Մեծ Հայք |
Դինաստիա | Արշակունիներ |
Քաղաքացիություն | Մեծ Հայք |
Հայր | Վարազդատ |
Զավակներ | Արտաշես Դ |
Կենսագրություն
խմբագրելՎռամշապուհ արքայի ծննդյան թվականն անհայտ է։ Ծնվել է Վարազդատ արքայի ընտանիքում։ Նրա իսկական անունը Վաղարշ է[1][2]։ 388 թվականին Պարսից արքա Վռամ Դ-ն Վաղարշի ավագ եղբորը՝ Խոսրով Դ-ին զրկում է թագավորական գահից և բանտարկում Անհուշ բերդում[2]։ Ապա թագավորական կարգը չցանկանալով խախտել, Մեծ Հայքի արքա է կարգում Վաղարշին, և նրա պահլավական անունը փոխելով, իր և իր հոր անուններով Վռամշապուհ կոչում[1][2]։ Նաև հիշվում է՝ Ստահրաշապուհ անունով[1][2]։
Գահակալություն
խմբագրել389 թվականին հաջորդել է եղբորը՝ Խոսրով Դ-ին[1][2]։ Գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում[1], հաշտ ու բարեկամական հարաբերություններ պահպանել ինչպես Սասանյան Պարսկաստանի, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ։ 404–ից ոչ վաղ մեկնել է Հայկական Միջագետք, հաշտարար–միջնորդի դերով կարգավորել պարսկա-հռոմեական վեճերը։ Այնտեղ էլ նա հայ և ասորի մտավորականներից տեղեկացել է հայկական հին նշանագրերի մասին, որը կարևոր դեր է խաղացել հայ նոր գրերի ստեղծման գործում։ Վռամշապուհը մեծապես աջակցել է Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին՝ հայ նոր գրերի ստեղծման և լուսավորական ձեռնարկումներին[1]։ Վռամշապուհին նաև հաջողվել է միավորել Մեծ Հայքի երկու մասերը։
Մահացել է 414 թվականին[1]։
Ընտանիքը
խմբագրելՎռամշապուհի կնոջ անունն անհայտ է։ Ունեցել է մեկ որդի՝
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |