Վռամշապուհ Թադևոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վռամշապուհ Սամսոնի Թադևոսյան (հոկտեմբերի 2 (15), 1900[1], Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[2][1] - օգոստոսի 18, 1979[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ իրավաբան, պետական աշխատող։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (1959), պրոֆեսոր (1962)։ ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1974)։
Վռամշապուհ Թադևոսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2 (15), 1900[1] |
Ծննդավայր | Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[2][1] |
Մահացել է | օգոստոսի 18, 1979[1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան[2] և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1925)[2] |
Կոչում | պրոֆեսոր[2][1] |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր[2][1] (1959) |
Մասնագիտություն | իրավաբան և պետական ծառայող |
Կուսակցություն | ԽՄԿԿ[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Էդուարդ Թադևոսյան |
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի հայրն է։
Կենսագրություն
խմբագրել1925 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1925-1927 թվականներին աշխատել է ՌԽՖՍՀ գերագույն դատարանում, 1932-1935 թվականներին՝ արդարադատության ժողկոմատում, 1935-1952 թվականներին՝ ԽՍՀՄ դատախազությունում։ 1946 թվականին Տոկիոյի դատավարության մասնակից՝ որպես ԽՍՀՄ պետական մեղադրողի օգնական։ 1948-1949 թվականներին՝ ՀԽՍՀ դատախազ, 1927 թվականից՝ միաժամանակ դասավանդել է ՄՊՀ-ում, 1939-1940 թվականներին՝ ռազմաիրավաբանական ակադեմիայում, 1948-1949 թվականներին՝ ԵՊՀ-ում, 1952 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ Պետության և իրավունքի ինստիտուտի գիտաշխատող, 1958-1963 թվականներին՝ տնօրենի տեղակալ, 1960-1963 թվականներին՝ քաղաքական գիտությունների խորհրդային ընկերակցության նախագահ։
Աշխատությունները վերաբերում են քաղաքացիական, ընտանեկան իրավունքների դատախազական հսկողության հարցերին[3][4][5][6]։
Երկեր
խմբագրել- Новое советское законодательство о браке и семье, М., 1972;
- Охрана прав несовершеннолетних, М., 1974;
- Укрепление социалистической законности в народном хозяйстве, М., 1980.
- Права сторон в гражданском процессе, БГУ, 1973.
- Права и обязанности родителей в Советском государстве, 1947.
- Разрешение хозяйственных споров, 1968.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարան
- ↑ Թադևոսյան, Վռամշապուհ Սամսոնի, 1900-1979(չաշխատող հղում)
- ↑ ՀՀ դատախազություն, նախկին գլխավոր դատախազներ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վռամշապուհ Թադևոսյան» հոդվածին։ |
Նախորդող Հայկ Մեղավորյան |
ՀԽՍՀ դատախազ Վռամշապուհ Թադևոսյան 1948-1949 թթ. |
Հաջորդող Իսահակ Իսագուլով |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 117)։ |