Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքական

Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքական (վրաց.՝ საქართველოს ეროვნული საკალათბურთო ნაკრები), ազգային հավաքական, որը ներկայացնում է Վրաստանը բասկետբոլի միջազգային մրցարշարերում և այլ հանդիպումներում։ Վերահսկվում է Վրաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից։

Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքական պատկերանիշ
Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքական պատկերանիշ
ՖԻԲԱ վարկանիշ 477[1]
ՖԻԲԱ-ի անդամ 1992 թվական
ՖԻԲԱ-ի տարածաշրջան ՖԻԲԱ Եվրոպա
Ազգային ֆեդերացիա Վրաստանի Բասկետբոլի Ֆեդերացիա
Մարզիչ Հունաստան Իլիաս Զուրոս
Օլիմպիական խաղեր
Մասնակցություն 0
Մեդալներ չկա
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն 0
Մեդալներ 0
Եվրոպայի առաջնություն
Մասնակցություն Անհայտ
Մեդալներ չկա
Տարածաշրջանի առաջնություն
Մասնակցություն 3 (առաջին անգամ՝ 2011 թվականին)
Մեդալներ 0
Համազգեստ
Տան դաշտ jersey
Team colours
Տան դաշտ
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ

Վրաստանի բասկետբոլի ֆեդերացիան ստեղծվել է 1991 թվականի հունիսի 4-ին, այն բանից հետո, երբ Վրաստանը անկախացավ Խորհրդային միությունից։ 1992 թվականից ի վեր այն Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԲԱ-ի անդամ է։

Վրաստանի հավաքականն իր առաջին պաշտոնական հանդիպումն անց է կացրել 1995 թվականին՝ մրցելով Լեհաստանի դեմ։ Հավաքականը Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունում իր առաջնամուտը կատարել է 2011 թվականին։ Աշխարհի առաջնության մրցաշարերի երբևէ չի մասնակցել։

Պատմություն

խմբագրել

Խորհրդային շրջան

խմբագրել

Մինչև 1991 թվականը Վրաստանը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության մաս է կազմել և դա է պատճառը, որ վրաստանաբնակ բոլոր բասկետբոլիստները ստիպված են եղել հանդես գալ ԽՍՀՄ-ի բասկետբոլի հավաքականում։

Վրացի մի շարք բասկետբոլիստներ խորհրդային տարիներին արժանացել են օլիմպիական խաղերի մեդալների, իսկ ոմանք էլ հանդես են եկել ազգային հավաքականում։

Խորհրդային շրջանի վրացի բասկետբոլիստներից առանձնանում են Զուրաբ Սականդելիձեն, Նոդար Ջորջիկիան, Միխեիլ Քորքիան, Լևան Մոսեշվիլին, Վլադիմեր Ուգրեխելիձեն, Օթար Քորքիան, Գուրամ Մինաշվիլին և այլք։

Անկախ Վրաստան

խմբագրել
 
Զազա Պաչուլիա` վրաց պրոֆեսիոնալ բասկետբոլիստ: Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Դալաս Մավերիքս» ակումբում։ Վրաստանի հավաքականի ավագն է:

Խորհրդային Միությունից անկախություն ձեռք բերելուց հետո Վրաստանի ազգային հավաքականը Եվրոպայի խոշորագույն բասկետբոլային միավորման՝ Եվրոբասկետին անդամակցելու մի քանի անհաջող փորձեր է կատարել։ Մինչ այդ վրացի բասկետբոլիստները խաղացել են Բասկետբոլի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում։ 2009 թվականին Վրաստանի հավաքականը տոնել է իր առաջին հաղթանակը՝ Բելառուսի դեմ խաղից հետո

2011 թվականին Բասկետբոլի եվրոպական ֆեդերացիան ընդլայնել է իր սահմանները՝ 16 տեղի փոխարեն սահմանելով 24 տեղ։ Այս իրադարձությունից հետո Վրաստանի բասկետբոլի հավաքականը դառնում է Եվրոբասկետի անդամ և առաջին անգամ որակավորվում է մրցույթին մասնակցելու համար։ Այդ ժամանակից ի վեր վրացիները խաղում են ամեն մրցաշարում։

Առաջին մրցաշարում Վրաստանի հավաքականը համալրեց D խմբի շարքերը։ Շուտով վրացի բասկետբոլիստները իրար հետևից պարտվել են Բելգիայի և Ուկրաինայի հավաքականներին՝ լքելով մրցաշարը։ 2013 թվականի մրցաշարում Վրաստանը չի տոնել ոչ մի հաղթանակ և այն ավարտել է բացարձակ պարտություններով։

Երրորդ անգամ Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունում Վրաստանը որակվել է 2014 թվականին։ Երեք անընդմեջ հանդիպումներում Վրաստանը տանուլ է տվել խաղը, սակայն եզրափակիչ հանդիպման ժամանակ վրացիներին հաջողվում է հաղթել Մակեդոնիայի հավաքականին՝ «90-75» հաշվով։ Այս մրցաշրջանում վրացիների վերջին հանդիպումը եղել է ընդդեմ բալկանյան բասկետբոլային հսկայի՝ Խորվաթիայի հավաքականի։ Այստեղ վրացիներն անզոր եղան և ջախջախիչ պարտություն կրեցին։ Շուտով նրանք պարտվեցին նաև Լիտվայի հավաքականին։

2017 թվականի որակավորման փուլի ընթացքում Վրաստանն առավելության հասավ Չեռնոգորիայի նկատմամբ՝ «90-84» հաշվով։ Վրաստանի հավաքականի հիմնական թիմում հանդես են գալիս Զազա Պաչուլիան (ավագ), Վիկտոր Սանիկիձեն, Մանուչար Մարկոյիշվիլին, Թոռնիկե Շենգելիան, Գիորգի Ցինցաձեն և Գիորգի Շերմադին։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ՖԻԲԱ Միջազգային դասակարգում, տղամարդկանց առաջնություն՝ FIBA.com». FIBA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.