Վրեմյա ի Ստեկլո (ռուս.՝ Время и Стекло), ուկրաինական փոփ-խումբ՝ ստեղծված 2010 թվականին[2]։ Կազմի մեջ մտնում են Ալեքսեյ Զավգորոդնին (Պոզիտիվ) և Նադեժդա Դորոֆեևան։ Նախագծի պրոդյուսերը և երգերի հեղինակը Ալեկսեյ Պոտապենկոն (Պոտապ) է։

Վրեմյա ի Ստեկլո
Բնօրինակ անունВремя и Стекло
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ժանրերփոփ
Գործունեություն2010-այժմ
ԼեյբլMOZGI Entertainment[1]
ԿապվածՊոտապ
Կայքvremyaisteklo.com
Անդամներ
Ալեքսեյ Զավգորոդնին (Պոզիտիվ)
Նադեժդա Դորոֆեևա
 Vremya i Steklo Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

2010 թվականին Պոտապը «MOZGI Entertainment» պրոդյուսերական կենտրոնի գործընկեր Իրինա Գորովայի հետ միասին ստեղծել է նոր նախագիծ՝ Ալեքսեյ Զավգորոդնիի (հայտնի Պոզիտիվ մականունով),որի հետ վաղուց համագործակցում էր, և վոկալիստ Նադեժդա Դորոֆեևայի հետ[3]։ Ինտերնետ–քաստինգ և Կիևում քասթինգ իրականացնելուց հետո նոր մասնակցուհի է դառնում Նադեժդա Դորոֆեևան՝ «Սևծովյա Խաղեր» փառատոնի դափնեկիրը[4]։

«Վրեմյա ի Ստեկլո»–ի առաջին սինգլը «Так выпала Карта»֊ն է, որը ժամանակակից ռոմանս է՝ գրված Պոտապի կողմից[4]։ Երգի և տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2010 թվականի նոյեմբերի 17-ին[5]։ Արդեն 10 օր հետո տեսահոլովակը հայտնվել է 5-րդ հորիզոնականում դիտումների քանակով YouTube-ում «Мировые музыканты» հաղորդման մեջ[6][7]։

2011 թ. մարտի 4 կայացել է «Любви Точка Нет» տեսահոլովակի պրեմիերան։ 2011 թվականին հունիսի 10 կայացել է «Серебряное море» տեսահոլովակի պրեմիերան, իսկ 2011 թվականի նոյեմբերի 21-ին՝ «Кафель» տեսահոլովակի պրեմիերան[8]։ 2012 թվականի մայիսի 29-ին «Վրեմյա ի Ստեկլո» խմբի մասնակիցները ներկայացրին «Гармошка» երգի տեսահոլովակը։ 2012 թվականի դեկտեմբերի 11֊ին կայացավ «Слеза» երգի տեսահոլովակի պրեմիերան, որը կատարել են Պոտապի հետ միասին։ 2013 թվականի մայիսի 28֊ին կայացավ «#кАроче» տեսահոլովակի պրեմիերան[9]։ 2013 թվականի հուլիսի 11֊ին կայացավ «Гармошка» — «Harmonica» երգի անգլալեզու տարբերակի ներկայացումը։ 2013 թվականի նոյեմբերի 12-ին թողարկվեց «Потанцуй со мной» երգի տեսահոլովակը[10]։ 2014 թվականին խումբը ներկայացրեց «Забери» երգի տեսահոլովակը, իսկ Մեքսիկայում անցան նկարահանումները[11]։

«Վրեմյա ի Ստեկլո» խումբը մասնակցում է ուկրաինական զվարճացնող հեռուստահաղուրդումների։ «Վրեմյա ի Ստեկլո» 2013 թվականներին ելույթ է ունենում «Flow Masters» բալետի ուղեկցությամբ։ 2013 թվականին «Վրեմյա ի Ստեկլո» խումբը «MOZGI ТУР» շրջանակներում Պոտապի պրոդյուսերական նախագծի՝ «Պոտապ և Նասյա» դուետի և արտիստ Արկադի Լայկինի հետ միասին հանդես է եկել Ուկրաինայի քաղաքներում՝ ներառյալ Կիևում։ 2013—2014 թվականին Ալեքսեյը և Նադեժդան հանդես են եկել որպես «М1» հեռուստաալիքով (Ուկրաինա) հեռարձակվող «UA TOP 10» հիթ շքերթի հաղորդավարներ[12]։

2015 թվականի փետրվարի 6 խումբը թողարկեց «Имя 505» սինգլը[13]։ Այս երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է ապրիլի 9-ին[14]։ Խմբի «Имя 505» սինգլը 2015 թվականի հունիսին մտավ iTunes չարթի լավագույն երգերի ցանկ[15]։ Երգի տեսահոլովակը 3 շաբաթվա ընթացքում YouTube-ում ավելի քան կես միլիոն դիտում է հավաքել[16]։ 2015 թվականի արդյունքներով «Имя 505» երգը ուկրաինացիների շրջանում YouTube-ում դարձել է ամենահայտնի տեսահոլովակը[17]։ 2016 թվականի մայիսի դրությամբ՝ «Имя 505» երգն ունի ավելի քան 85 միլիոն դիտում YouTube-ում[16][18]։

Սկավառակագրություն

խմբագրել

Բոլոր երգերի տեքստերի հեղինակն է Ա. Պոտապենկո (Եթե որևէ այլ նշված չէ), բոլոր երգերի հեղինակն է՝ Ա. Պոտապենկո, Ա. Զավգորոդնի։

Սինգլներ

խմբագրել
  • 2016 թվականի մայիսի 22 — Наверное потому что
  • 2015 թվականի հոկտեմբերի 6 — Песня 404
  • 2015 թվականի փետրվարի 6 — Имя 505
  • 2014 թվականի մայիսի 23 — Забери
  • 2013 թվականի հոկտեմբերի 29 — Потанцуй со мной
  • 2013 թվականի մայիսի 20 — #Кароче
  • 2012 թվականի նոյեմբերի 13 — Слеза
  • 2012 թվականի մարտի 28 — Гармошка
  • 2011 թվականի հոկտեմբերի 14 — Кафель
  • 2011 թվականի հուլիսի 9 — Серебряное море
  • 2011 թվականի մարտի 29 — Скачать бесплатно
  • 2011 թվականի մարտի 4 — Любви Точка Нет
  • 2010 թվականի նոյեմբերի 17 — Так выпала Карта

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Страница проекта на сайте Продюсерский центр Потапа MOZGI Entertainment». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  2. «Потап объединил Время и Стекло». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  3. «Солистка "Время и Стекло": Денег было ровно на проезд и еду». sobesednik.ru. 2016 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2019-05-02-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  4. 4,0 4,1 «Группа «Время и Стекло»». «Аргументы и факты». 2013 թ․ հուլիսի 6. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  5. «Տեսահոլովակի երկար սպասված պրեմիերան «Так выпала карта»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  6. «Պոտապը հանձնեց խորհրդանշական դիպլոմ YouTube-ի կողմից». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  7. Միստեր Պոտապը ներկայացնում է․ Время и Стекло(չաշխատող հղում)
  8. «Фотоотчет съемок клипа «Кафель», Журнал «Твои Кумиры» 12/2011». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  9. «BACKSTAGE: КАК СНИМАЛИ ПОСЛЕДНИЙ КЛИП ГРУППЫ ВРЕМЯ И СТЕКЛО"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  10. «ДУЕТ ВРЕМЯ И СТЕКЛО ПОКАЗАВ МІНІ-ФІЛЬМ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  11. Участники группы «Время и Стекло» довели свои отношения до постели
  12. Պոտապի սաները դարձան М1 հեռուսաալիքի դեմքեր
  13. «Группа «Время и Стекло» выпустила «Имя 505» (Видео)». intermedia.ru. 2015 թ․ փետրվարի 9. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  14. «"Время и Стекло" презентовали новый клип "Имя 505" (Видео)». telegraf.com.ua. 2015 թ․ ապրիլի 10. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  15. «Новый альбом Muse возглавил чарты российского iTunes». Lenta.ru. 2015 թ․ հունիսի 17. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  16. 16,0 16,1 Инетрвью на cosmo.ru «Новые имена: дуэт Время и Стекло, который играет со словами и образами.»
  17. ««Имя 505» группы «Время и Стекло» стало самым популярным клипом на Украине (Видео)». intermedia.ru. 2015 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  18. Мир поп: 10 летних поп-хитов Արխիվացված 2015-10-20 Wayback Machine Афиша-Воздух

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրեմյա ի Ստեկլո» հոդվածին։