Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարան

Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարան (լեհ.՝ Politechnika Wrocławska, հիմնադրվել է որպես գերմ.՝ Technische Hochschule Breslau) տեխնոլոգիական համալսարան է Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։ Քաղաքով ցրված շենքերով և ենթակառուցվածքներով՝ նրա կենտրոնական շենքը գտնվում է Օդրա գետի կողքին։ Գործում է երեք տարածաշրջանային մասնաճյուղեր Ժելենիա Գորայում, Լեգնիցայում և Վալբժիխում։ Huffington Post UK-ի աշխարհի ամենագեղեցիկ համալսարանների ցանկում Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարանը լավագույն 15-յակում էր։

Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարան
Կենտրոնական շենքը
Տեսակpolytechnic? և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է

1910 թվական (նախկին)

1945 թվական (ներկայիս)
ՏիպՊետական համալսարան
ՌեկտորՑեզարի Մադրիաս
Ուսանողներ28314
Ընդհանուր անձնակազմ2199 մարդ (2019)[1]
Դոկտորանտուրա918
Դասախոսներ2131
ԱնդամակցությունԵվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, Եվրոպայի համալսարանների միություն[1][2], Ճարտարագիտական կրթության եվրոպական ընկերություն[1] և ORCID[3]
ԿամպուսՔաղաքային
Երկիր Լեհաստան[4]
ՏեղագրությունՎրոցլավ, Լեհաստան Լեհաստան
Կայքpwr.edu.pl
Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարան (Լեհաստան)##
Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարան (Լեհաստան)
Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարան, Լեհաստան
 Wrocław University of Technology Վիքիպահեստում
Համալսարանական վարկանիշային աղյուսակներ
Համաշխարհային
QS[5] 292-րդը ճարտարագիտության և տեխնոլոգիայի ոլորտում

Ուսանողներ և անձնակազմ

խմբագրել

Ներկայումս համալսարանը կրթում է գրեթե 28,000 ուսանողների[6] գրեթե 50 բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտուրայի ծրագրերում։ Հիմնադրման օրվանից ամեն տարի շնորհվում է ավելի քան 4,000 աստիճան ավելի քան 80000 ուսանողների։ Համալսարանի աշխատակազմը բաղկացած է ավելի քան 2000 գիտական աշխատողներից և վարչակազմի ևս 2000 աշխատողներից։

Վարկանիշ

խմբագրել

Համալսարանը բարձր է դասվում լեհական բուհերի ամենամյա վարկանիշային աղյուսակում։ 2006 և 2007 թվականներին անընդմեջ այն հայտարարվեց Լեհաստանի լավագույն տեխնիկական համալսարան, իսկ 2013 թվականին՝ 2-րդ լավագույնը։ «Որտե՞ղ սովորել» վարկանիշային աղյուսակում ժամանակակից տեխնոլոգիական խմբում (առարկաներ՝ ինֆորմատիկա, էլեկտրոնիկա, նյութերի գիտություն և ճարտարագիտություն) 1-ին հորիզոնականում էր։ 2012 թվականին Computerworld Magazine USA ամսագրի տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտում թ-րդ լավագույնն էր տեխնոլոգիական համալսարանների ցանկում և 1-ինը՝ ամենանորարարական համալսրանների ցանկում։ 2015 թվականին այն բնապահպանական ճարտարագիտության ոլորտում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը՝ ըստ ներկայումս Լեհաստանի ամենահայտնի վարկանիշային կայքի՝ «Perspektywy»-ի[7]։

Համաձայն «QS World University» վարկանիշային աղյուսակի 2017/2018 թվականների տվյալների՝ այն ճարտարագիտության և ինֆորմատիկայի ոլորտի դասակարգմամբ 292-րդ հորիզոնականն է։ Այն նաև զբաղեցրել է առաջին եռյակը EAA դասակարգման աղյուսակում ընդհանուր առմամբ։

Պատմություն

խմբագրել

Գիտության և տեխնոլոգիայի համալսարանը հիմնադրվել է 1910 թվականին գերմանացի գիտնականների և ինժեներների կողմից Գերմանական կայսրության կայսր Վիլհելմ Երկրորդի աջակցությամբ։ Այն հայտնի էր իր ձեռքբերումներով, նորարարությամբ և գյուտերով։

1945 թվականի մայիսին Ֆեստունգ Բրեսլաուն գրավեց Խորհրդային Միության Կարմիր բանակի կողմից, և Բրեսլաուի տեխնիկական համալսարանը քաղաքի հետ միասին հանձնվեց Լեհաստանի Ժողովրդական Հանրապետությանը։

Լեհաստանի Վրոցլավի տեխնոլոգիական համալսարանը հիմնադրվել է 1945 թվականի օգոստոսի 24-ին։ 27 պրոֆեսորներից բաղկացած մի խումբ, որոնք Lվովի համալսարանից և Լվովի տեխնոլոգիական հհամալսարանից էին, ժամանեցին Վրոցլավ և հիմնեցին լեհական գիտական հասարակությունը մասամբ կամ ամբողջությամբ ավերված Բրեսլաու շենքերում։ Առաջին դասախոսությունը տվել է Կազիմիրզ Իդասևսկին 1945 թվականի նոյեմբերի 15-ին։ Այդ օրվանից ի վեր այդ օրը նշվում է որպես Վրոցլավում գիտության օր։

1951 թվականին համալսարանը բաժանվեց երկու հաստատության։ Նորաստեղծ Վրոցլավի տեխնոլոգիական համալսարանի առաջին ռեկտորը Դիոնիզի Սմոլեսկին էր։ Այդ ժամանակվանից պոլիտեխնիկը արագ զարգացավ և ենթարկվեց կազմակերպչական բազմաթիվ փոփոխությունների։

Այսօր համալսարանի ուսանողները մասնակցում են մի քանի գիտական ծրագրերին, ինչպիսիք են SSETI ծրագիրը։

Համալսարանը Վրոցլավում գտնվող Լոգիստիկայի և տրանսպորտի միջազգային համալսարանի և Մեցում ֆրանսիական École supérieure internationale de commerce համալսարանի հիմնադիրներից է[8]։

Կառուցվածք

խմբագրել

Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարանը ղեկավարվում է ռեկտորի և հինգ պրոռեկտորների կողմից՝ հետազոտությունների, կրթության, ուսանողների գործի, ընդհանուր գործերի և զարգացման։ Ռեկտորներն ու պրոռեկտորները, ինչպես նաև ֆակուլտետների դեկաններն ու տնօրեններն ընտրվում են աշխատակազմի կողմից հինգ տարի ժամկետով և կարող են վերընտրվել մեկ անգամ։ Համալսարանի ներսում բարձրագույն կառավարման մարմինը Սենատն է, որն բաղկացած է 75 անդամից`ռեկտոր, 5 պրոռեկտոր, 12 դեկան, 12 ուսանող և աշխատակազմի իրավասու 45 ներկայացուցիչ։

Ֆակուլտետներ

խմբագրել

Համալսարանն առաջարկում է կրթություն 13 ֆակուլտետում.

Ճարտարապետության ֆակուլտետ

խմբագրել
  • Ճարտարապետություն և քաղաքաշինություն
  • Տարածական պլանավորում

Քաղաքաշինության ֆակուլտետ

խմբագրել
  • Քաղաքաշինություն

Քիմիայի ֆակուլտետ

խմբագրել
  • Կենսատեխնոլոգիա
  • Քիմիա
  • Քիմիական և գործընթացների ճարտարագիտություն
  • Նյութերի գիտություն և ճարտարագիտություն
  • Քիմիական տեխնոլոգիա

Էլեկտրոնիկայի ֆակուլտետ

խմբագրել
  • Վերահսկիչ ճարտարագիտություն և ռոբոտաշինություն
  • Էլեկտրոնիկա
  • Հեռահաղորդակցություն
  • Հեռաինֆորմատիկա

Էլեկտրատեխնիկայի ֆակուլտետ

խմբագրել
  • Վերահսկիչ ճարտարագիտություն և ռոբոտաշինություն
  • Էլեկտրատեխնիկա
  • Մեխատրոնիկա

Գեոշինարարության, հանքարդյունաբերության և երկրաբանության ֆակուլտետ

խմբագրել
  • Հանքարդյունաբերություն և երկրաբանություն
  • Գեոդեզիա և քարտեզագրություն

Բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ

խմբագրել
  • Բնապահպանական ճարտարագիտություն
  • Շրջակա միջավայրի պաշտպանություն

Ինֆորմատիկայի և կառավարման ֆակուլտետ

խմբագրել
  • Ինֆորմատիկա
  • Կառավարում
  • Համակարգերի ճարտարագիտություն

Մեքենաշինության և էլեկտրատեխնիկայի ֆակուլտետ

խմբագրել
  • Մեքենաշինական ճարտարագիտություն և մեքենաշինություն
  • Էներգետիկ ճարտարագիտություն

Մեքենաշինության ֆակուլտետ

խմբագրել
  • Վերահսկիչ ճարտարագիտություն և ռոբոտաշինություն
  • Մեքենաշինություն
  • Տրանսպորտ
  • Արտադրության ճարտարագիտություն և կառավարում
  • Մեխատրոնիկա
  • Կենսաբժշկական ճարտարագիտություն

Տեխնոլոգիական հիմնարար խնդիրների ֆակուլտետ

խմբագրել
  • Ֆիզիկա
  • Ճարտարագիտական ֆիզիկա
  • Ինֆորմատիկա
  • Կենսաբժշկական ճարտարագիտություն
  • Օպտիկա
  • Քվանտային ֆիզիկա

Միկրոհամակարգի էլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի ֆակուլտետ

խմբագրել
  • Էլեկտրոնիկա և հեռահաղորդակցություն
  • Մեխատրոնիկա

Մաքուր և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ

խմբագրել
  • Մաթեմատիկա
  • Կիրառական մաթեմատիկա

Գիտական ամսագրեր

խմբագրել

1. Optica Applicata 2․ Material Science 3. Systems Science

Ռեկտորներ

խմբագրել
  • Ռուդոլֆ Շենկ (1910–1914)
  • Գերհարդ Հեսենբերգ (1914–1916)
  • Կառլ Հայնել (1916–1918)
  • Ֆրիդրիխ Վիլհելմ Սեմլեր (1918–1920)
  • Լյուդվիգ Մանն (1920–1924)
  • Վերներ Շմայդլեր (1924–1926)
  • Վիլհելմ Տաֆել (1926–1928)
  • Կարլ Գոթվեյն (1928–1930)
  • Էրիխ Վաետցման (1930–1932)
  • Բերնհարդ Նեուման (1932–1933)
  • Վիլհելմ Ռայն (1933–1937)
  • Էրվին Ֆերբերը (1937–1944)
  • Հայնրիխ Բլեկեն (1944–1945)
  • Ստանիսլավ Կուլցինսկի (1945–1951)
  • Դիոնիզի Սմոլեսկի (1951–1960)
  • Զիգմունտ Սպարկովսկի (1960–1969)
  • Թադեուս Պորեբսկի (1969–1980)
  • Բոգուսլավ Կեցիա (1980–1981)
  • Թադեուս Զիպսեր (1981)
  • Երժի Շրյոդեր (1982)
  • Վակլավ Կասպրզակ (1982–1984)
  • Յան Կմիտա (1984–1990)
  • Անջեյ Վիշնևսկի (1990–1996)
  • Անջեյ Մուլակ (1996–2002)
  • Թադեուս Լուտի (2002–2008)
  • Թադեուս Վիեցկովսկի (2008–2016)
  • Ցեզարի Մադրիաս (2016–)

Ուսանողական կյանք

խմբագրել

Ուսանողներն ունեն իրենց սեփական ինքնակառավարումը, որը վերահսկում է իրենց գործերի մեծ մասը։ Համալսարանում գործում է նաև Կարիերայի գրասենյակը, որն օգնում է ուսանողներին կրթությունից մինչև աշխատանքի անցում կատարելու գործընթացում[9]։

Ուսանողական կազմակերպություններ

խմբագրել

Ակտիվ կազմակերպություններ

  • ASI - Համալսարանի համակարգչային գիտությունների ասոցիացիա
  • AZS - Համալսարանական մարզական ասոցիացիա
  • AIESEC - Տնտեսագիտության և առևտրի ուսանողների միջազգային ասոցիացիա
  • ESN - Erasmus ուսանողական ցանց
  • IAESTE - Ուսանողների փոխանակման միջազգային ասոցիացիա տեխնիկական փորձի համար
  • IACES - Քաղաքաշինարարության ուսանողների միջազգային ասոցիացիա
  • NZS - Անկախ Ուսանողների Միություն

Միջազգային համագործակցություն

խմբագրել
  • Էլեկտրատեխնիկայի ավարտական ծրագիր - կրկնակի մագիստրոսի կոչում Ռայերսոնի համալսարանի հետ
  • «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» համատեղ մագիստրոսական ծրագիր Օստեստսֆալեն-Լիպպե կիրառական գիտությունների համալսարանի, Հալմստադի համալսարանի և Ալբորգի համալսարանի հետ։

Կենտրոններ

խմբագրել
  • Վրոցլավի ցանցերի և գերհամակարգչային ցանցերի կենտրոն. Ցանցային և գերհամակարգչային ծառայություններ տեղական համալսարանների համար
  • Վրոցլավի տեխնոլոգիայի փոխանցման կենտրոն. Նորարարության միջոցով բարձրացնել արդյունաբերության արդյունավետությունն ու մրցունակությունը
  • Ընդլայնված նյութերի և նանոտեխնոլոգիայի կենտրոն
  • Կենսաբժշկական ճարտարագիտության կենտրոն
  • Ուգո Շտայնհաուսի անվան կենտրոն․ կազմակերպել, խրախուսել և օժանդակել հետազոտությանն ու կրթությանն ուղղված հետազոտական տեխնիկայում
  • Առաջատար արտադրական տեխնոլոգիաների կենտրոն (CAMT)
  • Կենսաբազմազանության, կենսատեխնոլոգիայի և էկոհամակարգերի պաշտպանության կենտրոն Ստորին Սիլեսիայում

Անվանի դասախոսներ և շրջանավարտներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 https://pwr.edu.pl/uczelnia/o-politechnice/fakty-i-liczby
  2. https://eua.eu/about/member-directory.html
  3. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  4. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  5. "QS World University Rankings® 2020". Quacquarelli Symonds Limited. 2019. Retrieved 24 June 2019.
  6. https://pwr.edu.pl/en/university/about-us/general-information
  7. http://www.perspektywy.pl/RSW2015/ranking-kierunkow-studiow/kierunki-techniczne/inzynieria-srodowiska
  8. Official site International University of Logistics and Transport in Wrocław Արխիվացված 21 Նոյեմբեր 2011 Wayback Machine
  9. SULICH. «Careers Office at Wrocław University of Technology as a Learning Organization». www.academia.edu. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.

7. https://www.topuniversities.com/universities/wroclaw-university-technology

8. http://www.huffingtonpost.co.uk/2013/07/11/worlds-most-beautiful-universities_n_3578402.html

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարան» հոդվածին։