Տաբածղուրի (վրաց.՝ ტაბაწყური), անհոսք լիճՎրաստանում, Ջավախքի բարձրավանդակի հյուսիսում ՝ Թրիալեթի լեռնաշղթայի հարավարևմտյան ստորոտին՝ 1991 մ բարձրության վրա։ Ունի հրաբխային ծագում։ Երկարությունը 6,5 կմ է, առավելագույն լայնությունը՝ 4 կմ, մակերեսը՝ 14,2 կմ², խորությունը մինչև 40,2 մ։ Սնումը հիմնականում ստորերկրյա է, մակարդակի տատանումները՝ մինչև 1,1 մ։ Կա ձկնորսություն (կարմրախայտ, բեղլու, սիգ, սազան և այլն), ունի ռեկրեացիոն մեծ հնարավորություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։