Տալլինի կիրառական գիտությունների համալսարան

Տալլինի կիրառական գիտությունների համալսարան (էստ․՝ Tallinna Tehnikakõrgkool, TTK), Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում 1992 թվականից գործող բարձրագույն ուսումնական հաստատություն, որի խնդիրն ու նպատակն է ինժեներական գործի բարձրակարգ մասնագետների պատրաստումը։ Համալսարանի նախապատմությունն սկսվում է 1915 թվականին հիմնադրված առևտրի արական դպրոցից։

Տալլինի կիրառական գիտությունների համալսարան
ՏեսակԿիրառական գիտությունների համալսարան և դպրոց
Հիմնադրված է1992
Երկիր Էստոնիա
Կայքtktk.ee
 Tallinn University of Applied Sciences Վիքիպահեստում

Ներկայումս համալսարանի կազմի մեջ ընդգրկված են վեց ինստիտուտ.

Համալսարանում կազմավորվել ու գործում են չորս կենտրոն.

  • գիտությունների կենտրոնը,
  • հումանիտար և տնտեսական գիտությունների կենտրոնը,
  • մարզական կենտրոնը,
  • գործարարության կենտրոնը։

Տեխնոլոգիական համալսարանը համարվում է Տալլինի շինարարական-մեխանիկական համալսարանի (TEMT-ի) իրավահաջորդը։ Վերջինս 1992 թվականին դարձել է կիրառական բարձրագույն կրթության ինստիտուտ, 1999 թվականին ստացել Տալլինի տեխնիկական համալսարան անվանումը[2]։

2006 թվականին համալսարանում Տալլինի թեթև արդյունաբերության տեխնիկումի հիմքի վրա բացվել է հագուստի և տեքստիլի ֆակուլտետը։ 2019 թվականին Լյաենե-Վիրումաայի կիրառական գիտությունների համալսարանը միավորվել է Տալլինի տեխնոլոգիական համալսարանի հետ[3]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Institutes and Centres Արխիվացված 2021-03-05 Wayback Machine Tallinna Tehnikakõrgkool
  2. TTK ajalugu. Tallinna Tehnikakõrgkool. Vaadatud 19.11.2013.
  3. RT III, 09.04.2019, 6

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տալլինի կիրառական գիտությունների համալսարան» հոդվածին։