Տամազո Բուշետա (հուլիսի 13, 1928(1928-07-13), Պալերմո, Իտալիայի թագավորություն - ապրիլի 2, 2000(2000-04-02)[1], Ֆլորիդա, ԱՄՆ[2][3][4]), սիցիլիական մաֆիոզ։ Թեև նա առաջին պենտիտոն (իրազեկիչ) չի եղել վկաների պաշտպանության իտալական ծրագրում, նա առաջին կարևոր մաֆիոզն է եղել, որը խախտել է օմերտան։

Տամազո Բուշետա
իտալ.՝ Tommaso Buscetta
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 13, 1928(1928-07-13)
ԾննդավայրՊալերմո, Իտալիայի թագավորություն
Մահացել էապրիլի 2, 2000(2000-04-02)[1] (71 տարեկան)
Մահվան վայրՖլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ՄասնագիտությունԹմրավաճառ և pentito
 Tommaso Buscetta Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Նա Պալերմոյի աղքատ շրջանում ծնված 17 երեխաներից ամենաերիտասարդն է եղել, որտեղից նա երիտասարդ տարիքում փախել է` հանցագործության հետ կապված լինելու պատճառով։ Նա առաջին անգամ մաֆիայի համար աշխատել է 1945 թվականին և հաջորդ տարի դարձել է Պորտ Նուովայի ընտանիքի լիարժեք անդամ։ Նրա առաջին ղեկավարն է եղել Ջուզեպպե Կալոն։ Նրա առաջին աշխատանքը հիմնականում ծխախոտի մաքսանենգությունն է եղել։

1963 թվականին Չիակուլիի կոտորածից հետո Բուշետան փախել է ԱՄՆ, որտեղ Գամբինոյի ընտանիքն օգնել է նրան պիցցայի բիզնես սկսել։ 1968 թվականին Բուշետան մեղավոր է ճանաչվել կրկնակի սպանության համար, սակայն դատավճիռը եղել է հեռակա, քանի որ նա փաստացի չի կալանավորվել (Իտալիայում հնարավոր է փախած հանցագործների բացակայության դեպքում նրանց վերաբերյալ դատավճիռ կայացնել)։ Քանի որ իտալական իշխանությունները նրա արտահանձնումը չեն պահանջել, նա ազատ է արձակվել։ Բուշետան մեկնել է Բրազիլիա, որտեղ ստեղծել է թմրանյութերի ապօրինի շրջանառության ցանց։ 1972 թվականին Բուշետան ձերբակալվել և խոշտանգումների է ենթարկվել բրազիլական ռազմական ռեժիմի կողմից, իսկ հետո արտահանձնվել է Իտալիա, որտեղ սկսել է ցմահ բանտարկություն կրել ավելի վաղ կատարված կրկնակի սպանության համար։ 1980 թվականին, բանտից ազատ արձակման օրը, նա կրկին փախել է Բրազիլիա, Տոտո Ռինայի հրահրած մաֆիայի երկրորդ պատերազմից խուսափելու համար, որը հետագայում հանգեցրել է Բուշետայի բազմաթիվ դաշնակիցների, այդ թվում՝ Ստեֆանո Բոնտադի մահվան։ Ձերբակալվելով, 1983 թվականին Բուշետան ևս մեկ անգամ է հետ ուղարկվել Իտալիա։ Նա փորձել է ինքնասպանություն գործել, և երբ դա չի հաջողվել, նա որոշել է, որ վերջնականապես հիասթափվել է մաֆիայից։ Բուշետան խնդրել է խոսել Ջովանի Ֆալկոնեի հետ և իր կյանքը սկսել է որպես պենտիտո։

Պենտիտո

խմբագրել

Իտալիայում նա օգնել է դատավորներ Ջովանի Ֆալկոնեին և Պաոլո Բորսելինոյին զգալի հաջողությունների հասնել կազմակերպված հանցագործության դեմ պայքարում (հետագայում երկուսին էլ մաֆիան սպանվել)[5]։ Բուշետան ցույց է տվել սիցիլիական մաֆիայի հանձնաժողովի գոյությունն ու գործունեությունը։ Դա թույլ է տվել Ֆալկոնեին պնդել, որ[6] Կոզա Նոստրան հանձնաժողովի և նրա առաջնորդների կողմից կառավարվող միասնական հիերարխիկ կառույց է, որն անձամբ չի զբաղվել հանցագործություններով, և որը կարող է պատասխանատվություն կրել հանցավոր գործունեության համար, որը կատարվել է ի շահ կազմակերպության։ Դա հայտնի է դարձել որպես Բուշետայի թեորեմ և ճանաչվել է իրավաբանորեն։

1980-ական թվականների կեսերին պիցցերիայի գործով նրա ցուցմունքները թույլ են տվել բանտարկել Իտալիայում և ԱՄՆ-ում հարյուրավոր գանգստերների, այդ թվում՝ Գաետանո Բադալամենտիի։

Վկաների պաշտպանության ծրագրի նոր փաստաթղթերով օգնության համար որպես պարգև Բուշետային թույլատրվել է ապրել ԱՄՆ-ում։ Ըստ հաղորդման, նա ենթարկվել է պլաստիկ վիրահատության՝ թաքցնել իր ինքնությունը։ Երբեմն նա հարցազրույց է տվել, բայց նրա դեմքը միշտ քողարկված է եղել։ Իտալացի լրագրող Էնցո Բիաջիի հետ հարցազրույցում Բուշետան զվարճանալով պարծեցել է, որ ութ տարեկանում կորցրել է կուսությունը մարմնավաճառուհու հետ` մեկ շիշ ձիթապտղի յուղով։ Բուշետան երեք անգամ ամուսնացած է եղել և ունեցել է վեց երեխա, և մի անգամ մաֆիայի կասկածանքով հայտնաբերվել է իր առաջին կնոջը դավաճանելիս. մաֆիայի աչքերում ամուսնական անհավատարմությունն ավելի մեծ հանցագործություն էր, քան սպանությունը։ 70-ական թվականներին լինելով բանտում, նա իմացել է, որ իր շեֆը ցանկացել է հեռացնել նրան կազմակերպությունից։ Դատավորներն ու ոստիկանները նրան շատ քաղաքավարի և բարեկիրթ էին համարում։ Ինչպես շատ ահազանգողների, Բուշետան էլ է երբեմն ինչ-որ չափով ժլատ եղել ճշմարտություն հարցում։ Մի անգամ նա հայտարարել է, որ ինքը երբեք չի զբաղվել թմրավաճառությամբ, չնայած նա մի անգամ ասել է, որ մաֆիայում բոլորը ներգրավված են դրանում՝ չբացառելով իրեն։ Սկզբում նա հերքել է, որ ինչ-որ մեկին սպանել է, բայց ավելի ուշ նա հեռուստատեսային հարցազրույցում խոստովանել է, որ ինքը մարդասպան է։

Նրա կեղծ հայտարարություններից մի քանիսը հասկանալի դրդապատճառներ ունեն։ 1980-ական թվականներին նա ասել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ այնպիսի քաղաքական գործիչների մաֆիայի հետ կապի մասին, ինչպիսիք են Սալվո Լիման և Ջուլիո Անդրեոտին, բայց 1990-ական թվականներին խոստովանել է, որ իմացել է նման կապերի մասին և պնդել է, որ ձևացրել է, քանի որ այն քաղաքական գործիչները, որոնց մասին խոսքը գնում է, այն ժամանակ եղել են իշխանության գլուխ, և նա վախեցել է իր կյանքի համար։

Միայն 1992 թվականին հակամաֆիայի դատավորներ Ջովաննի Ֆալկոնեի և Պաոլո Բորսելինոյի սպանությունն է ստիպել Բուշետային խոսել մաֆիայի և քաղաքական գործիչների միջև կապի մասին։ 1992 թվականի նոյեմբերի 6-ին Բուշետան ցուցմունք է տվել Լուչանո Վիոլանտեի նախագահությամբ հակամաֆիոզ հանձնաժողովի առաջ՝ Կոզա Նոստրայի Սալվո Լիմայի և Ջուլիո Անդրեոտիի միջև կապի մասին։

Բուշետան վկայություն է տվել։ «Սալվո Լիման, ըստ էության, քաղաքական գործիչ էր, որին Կոզա Նոստրան օգտագործում էր առավել հաճախ այն կազմակերպության խնդիրների լուծման համար, որոնց լուծումը գտնվում էր Հռոմում»[7]։

Դատարանում Բուշետան նաև մանրամասն նկարագրել է քաղաքական գործիչների և մաֆիայի թաքնված կապերը.

  Այդ Կոզա Նոստրան չի կապվում քաղաքական գործիչների հետ, դրա հետ մեկտեղ Կոզա Նոստրայի անդամն ասում է, որ ինքն է նախագահը, և եթե ձեզ ինչ-որ բան է պետք, դու պետք է դիմես ինձ։ Այլ կերպ ասած, Կոզա Նոստրան այս քաղաքականությունն է պահում գրպանում։ Մաֆիայում ընտանիքի յուրաքանչյուր ղեկավար ընտրում է այն մարդուն, որի բնութագրիչներն արդեն նրան կստիպեն ընդառաջ գնալ։ Մոռացեք, որ նախ պետք է պայմանագիր կնքել։ Ընդհակառակը, նա մոտենում է թեկնածուին և ասում է. «Պարոն, ես կարող եմ դա անել հիմա և ձեզ համար, և մենք հույս ունենք, որ դուք կհիշեք մեզ, երբ ձեզ կընտրեն»։ Թեկնածուն հաղթում է, և նա պետք է ինչ-որ կերպ հատուցվի։ Դու ասում ես նրան. «Մեզ դա պետք է, դու դա կանե՞ս, թե ոչ»։ Քաղաքական գործիչն անմիջապես հասկանում է ամեն ինչ և միշտ գործում է[8]։  

Երբ մաֆիոզ Սալվատորե Կանչեմին 1993 թվականին դատարանում խոստովանել է, որ խեղդել է իր երկու որդիներին, Բուշետան ներել է նրան՝ ասելով, որ ինքը գիտեր, որ չէր կարող հրաժարվել։

Բուշետան մահացել Է 2000 թվականին Նյու Յորքում՝ քաղցկեղից, 71 տարեկան հասակում։ Վերջին տարիներին նա խաղաղ ապրել է ԱՄՆ-ում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. `First, they'll try to kill me, then it'll be your turn,' warned the mobster turncoat
  3. BBC News | FROM OUR OWN CORRESPONDENT | Mafia supergrass who escaped revenge
  4. https://www.nytimes.com/2019/06/12/arts/television/tommaso-buscetta-our-godfather.html
  5. The Sicilian Connection Արխիվացված 2012-06-29 archive.today, Time Magazine, October 15, 1984
  6. The Mafia’s Murderous Code(չաշխատող հղում), Time Magazine, November 11, 1985
  7. «Audizione del collaboratore della giustizia Tommaso Buscetta». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  8. Donatella Della Porta, Alberto Vannucci, Corrupt Exchanges, Google Print, p. 221.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տամազո Բուշետա» հոդվածին։