Տայխի
Տայխի (սլովակերեն՝ Tajchy, եզակի թվ.՝ tajch, գերմաներեն Teich բառից), արհեստական ջրամբարներ Սլովակիայի կենտրոնական մասում՝ Շտյավնիցա լեռներում։ Դրանց մեծ մասը կառուցվել է 19-րդ դարում, Բանսկա Շտյավնիցայի (Banská Štiavnica) արծաթի հանքերին ջրով ու էներգիայով ապահովելու նպատակով։ Տայխին փաստացի իրենից ներկայացնում է 60 ջրամբարներից կազմված, լավ մտածված մի համակարգ (ջրամբարները միմյանց հետ կապված են մոտավորապես 100 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող ջրանցքներով ու թունելներով)[1]։
Տայխի | |
---|---|
Տեսակ | ջրավազան |
Երկիր | Սլովակիա |
Բանսկա Շտյավնիցայի տարածաշրջանը զուրկ է մակերևութային ջրերի նշանակալի պաշարներից։ Հենց այդ հանգամանքը նկատի առնելով է, որ ստեղծել են տայխին։ 72 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող ջրանցքները ծառայել են անձրևների ու ձնհալի ջրերը կուտակելու և արհեստական ջրամբարներ հասցնելու նպատակին[2]։ Համակարգն իր ամբողջության մեջ կարողություն է ունեցել ընդհանուր առմամբ կուտակելու յոթ միլիոն խորանարդ մետր ջուր[1]։ Կուտակված ջուրն այնուհետև 57 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ջրանցքներով հոսել է դեպի ջրանիվները, որոնց սպասարկել են ճոճանակավոր յոթ պոմպեր։ Պոմպերը հեռացրել են գրունտային ջրերի ավելցուկը, որից հետո ջրանիվները էներգիայով ապահովել են հանքերը, մետաղաձուլարանները, մետաղամշակման արհեստանոցներն ու գործարանները[3]։
Տայխիի համակարգից առ այսօր պահպանվել են 24 արհեստական լճեր, որոնք մեր օրերում հիմնականում օգտագործվում են որպես առողջարանային և հանգստի գոտիներ։ Արժևորելով դրանց պատմական դերն ու նշանակությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1993 թվականի դեկտեմբերի 11-ին տայխին, շրջակա պատմական տեխնիկական հուշարձանների և Բանսկա Շտյավնիցա քաղաքի հետ մեկտեղ, ներառել է «Համաշխարհային ժառանգության տեսարժան վայրերի» ցանկում[4]։
Արհեստական լճերից ամենամեծը Պոչուվալդոն է, որն ունի 12,13 հեկտար մակերես, 11 մետր խորություն[3]. ջրի ծավալը կազմում է 745.000 մ3։ Այս ջրամբարի ամբարտակն ունի 195 մետր երկարություն, 19 մետր հաստություն[5]։ Ափերին զբոսաշրջիկների համար ստեղծված հարմարությունների շնորհիվ Պոչուվալդոն դարձել է ամենագրավիչը պահպանված արհեստական լճերից[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Tajchy v Banskej Štiavnici» (Slovak). SKonline. Վերցված է 2007 թ․ մայիսի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ | выдавец = Región Hont - regionálny informačný systém | url = http://www.regionhont.sk/index.php?session=0&action=read&click=open&article=1107098683 | загаловак = Štiavnické tajchy - prírodná zaujímavosť | дата = May 24, 2007 | мова = sk}}
- ↑ 3,0 3,1 http://www.cestaunesco.sk/?theme=bs&lang=uk&page=4 | загаловак = Slovakia in the UNESCO Treasury - Banská Štiavnica (page 4) | дата = May 24, 2007}}
- ↑ «Tajchy – vznik tajchov» (Slovak). MO SRZ Banská Štiavnica. Վերցված է 2007 թ․ մայիսի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ | editorial = 4adventure | url = http://www.4adventure.sk/sk/banska-stiavnica/tajchy/ | título = Banská Štiavnica : Tajchy | fechaacceso = 24 de mayo de 2007 | idioma = Eslovaco | urlarchivo = https://web.archive.org/web/20070702234455/http://www.4adventure.sk/sk/banska-stiavnica/tajchy/ | fechaarchivo = 2 de julio de 2007 }}
- ↑ | editorial = idnes.cz | url = http://cestovani.idnes.cz/igsvet.asp?r=igsvet&c=A040826_104356_igsvet_tom | título = Štiavnické tajchy: nejstarší přehrady na světě | fechaacceso = 24 de mayo de 2007 | idioma = Checo}}
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տայխի կատեգորիայում։ |