Տատիկը մի այծ ուներ
Տատիկը մի այծ ուներ (ռուս.՝ Жил у бабушки козёл), 1983 թվականի «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից նկարահանված խորհրդային երաժշտական մուլտֆիլմ։ Ռեժիսոր Լեոնիդ Նոսիրևը[1] մուլտֆիլմը ստեղծել է ըստ Կոռնեյ Չուկովսկու կողմից վերամշակված ռուսական ժողովրդական հեքիաթի մոտիվների։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ և մյուզիքլ |
Ռեժիսոր | Լեոնիդ Նոսիրև |
Երաժշտություն | Եվգենի Բոտյարով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 9 րոպե |
Թվական | 1983 |
Սյուժե
խմբագրելԵրկու ուրախ սագեր խաղում ու երգում էին այն մասին, որ Վարվառուշկայի տատիկի մոտ Եվսեյ անունով այծ էր ապրել, որը գյուղի բոլոր այծերից ամենաախելացին էր։ Այծը ցանկանում է մտնել անտառ և կեղև ուտել։ Տատիկը նրա վզին զանգ է կախում և ասում է, որ անտառում գայլեր կան։ Այծը գնում է անտառ, սունկ է հավաքում և հանդիպում է աղվեսին, որը գողացած աքաղաղ էր տանում։ Այծն աքաղաղին վերցնելով` շարունակում է ճանապարհը և հանդիպում է գայլերին։ Աքաղաղն իրեն չկորցնելով` կտցահարում է այծին։ Այծն ամբողջ ուժով վազում ու գայլերից փախչում է։ Զանգի ձայնը լսելով` տատիկն ու պապիկը դարպասներն այծի դեմ բացում են և հետո գայլերի դիմաց փակում։ Կրակոցի ձայնը վախեցնում է գայլերին, և նրանք փախչում են անտառ։ Այծը խոստանում է առանց թույլատվության անտառ չգնալ։
Հեղինակներ
խմբագրել- Սցենարի հեղինակ և ռեժիսոր - Լեոնիդ Նոսիրև
- Բեմադրող նկարիչ - Վերա Կուդրյավցևա Ենգալիչևա
- Օպերատոր - Սվետլաննա Կոշչեևա
- Կոմպոզիտոր - Եվգենի Բոտյարով
- Հնչյունային օպերատոր - Բորիս Ֆիլչիկով
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ - Անատոլի Աբարենով, Մարինա Ռոգովա, Յուրի Կուզյուրին, Ալեքսեյ Բուկին, Վլադիմիր Զախարով
- Նկարիչներ - Իրինա Սվետլիցա, Նինա Նիկոլայևա, Սվետլանա Դավիդովա, Նիկոլայ Միտրոխին, Ե. Բիրյուկով
- Մոնտաժող - Օլգա Վասիլենկո
- Ռեժիսորի օգնական - Զոյա Կրեդուշինսկայա
- Խմբագիր - Նատալյա Աբրամովա
- Տնօրեն - Նինել Լիպնիցկայա
- Դերերը հնչյունավորել են.
- Յուրի Վոլինցև - այծ
- Տատյանա Պելտցեր - տատիկ
- Վսեվոլոդ Լարիոնով - աղվես
- Գեորգի Վիցին - նապաստակ
- Եֆիմ Կացիրով - գայլ
- Տատյանա Շեբելնիկովա - վոկալ
Թողարկում DVD ֆորմատով
խմբագրել- 2005 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում DVD ձևաչափով թողարկվել է «Տատիկի հեքիաթները-4» մուլտֆիլմների ժողովածուն։ Հավաքածուի մեջ էին մտնում հետևյալ մուլտֆիլմերը.
«Գնդիկ Բոքոնիկ» (1956), «Երեք պարկ խորամանկություն» (1954), «Երեք փայտահատներ» (1959), «Երեք արջեր» (1958), «Ու՞մ կոներն են անտառում» (1965), «Տարբեր անիվներ» (1960), «Մաշենկան և արջը» (1960), «Տատիկը մի այծ ուներ» (1983), «Քաղցրաբլիթ» (1993)[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сергей Капков. Леонид Носырев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ DVD «Бабушкины сказки 4»
Արտաքին հղումներ
խմբագրել- Жил у бабушки козёл(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Леонид Носырев — Тексты — Энциклопедия отечественного кино Արխիվացված 2018-04-07 Wayback Machine