Տատյանա Հովսեփյան
հայ ակնաբան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տատյանա Լևոնի Հովսեփյան (1926, մայիսի 28, Գանձակ), հայ ակնաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1978)։
Ծնվել է | մայիսի 28, 1926 (98 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Գանձակ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | ակնաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Բուսաբան-սնկաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիա Օսիպյանի քույրն է։
Կենսագրություն
խմբագրել1948 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Աշխատել է նույն տեղում, 1963-1978 թվականներին՝ Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում, 1978-1991 թվականներին՝ ԵԲՀ ակնաբուժության ամբիոնի վարիչ, 1991 թվականից՝ գիտական խորհրդատու։
Աշխատանքները վերաբերում են աչքի եղջերաթաղանթի հիվանդությունների և վնասվածքների վիրաբուժական բուժման, պլաստիկ վիրաբուժության համար անհրաժեշտ աչքի հյուսվածքների պահածոյացման հարցերին։ Հայաստանի ակնաբույժների գիտական ընկերության նախագահ (1978-1994)։
Երկեր
խմբագրել- Աչքի հիվանդություններ (Ուսումնական ձեռնարկ), 1992, տիտղթ. (Տ. Լ. Հովսեփյան)
- Хирургическое лечение некоторых заболеваний переднего отдела глаза брефопластикой (Метод. рекомендации), 1977 ։ т.л. (Сост. Т.Л. Овсепян)
Գրականություն
խմբագրելԱյս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |