Տարոն գավառի պատմական հուշարձանները
Տարոն գավառի պատմական հուշարձանները. Տարոնը եղել է պատմական Տուրուբերան նահանգի գլխավոր գավառը և կենտրոնական դիրք ուներ։ Այս պատճառով էլ Տուրուբերանը հայտնի է եղել «Տարոնի աշխարհ» անունով։
Տարոնի կենտրոնը Մուշ քաղաքն է, որը մեր բանահյուսության օրրաններից մեկն է եղել։
Տարոնը գտնվելով Տուրուբերանի կենտրոնական մասում, շրջապատված էր Սասուն, Սալնո ձոր, Բզնունիք, Հարք, Ապահունիք, Հաշտեանք, Ասպակունիք գավառներով։
Սուրբ Կարապետի վանքը
խմբագրելՍուրբ Կարապետի վանքը գտնվում է Մուշ քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք, Քարքե կոչվող լեռան լանջին։ Նա ամենագեղեցիկն ու ամենաընդարձակն է եղել գավառական վանքերից։
Սուրբ Կարապետը միայն մի եկեղեցի կամ տաճար չէ, այլ մի քանի տաճարների ամբողջություն, որոնք կազմում են սրբավայրերի, մի խումբ։
Վանքը կառուցվել է 4-րդ դարում։ Ըստ ավանդության հիմնել է Գրիգոր Լուսավորիչը և նրա մահից հետո նրա մարմինը ամվափվել է ս. Կարապետ կոչված մատուռի տակ։ Սուրբ Կարապետի վանքից դեպի Մուշի դաշտը բացվում է մի գեղեցիկ տեսարան, հեռվում երևում են դաշտի եզրում ընկած լեռները և Տավրոսի շղթան։
Առաքելոց վանքը
խմբագրելԱռաքելոց վանքը գտնվում է Մուշ քաղաքից մոտ տասը կիլոմետր հեռավորության վրա, հարավ-արևելք, Տավրոսի շղթայի երկու կատարների միջև ընկած, Տիրնկատար կամ Ծիրնկատար կոչվող լեռան լանջին՝ մի գեղատեսիլ վայրում։ Վանքը ամբողջությամբ պատրաստվել է սրբատաշ քարերից։
Մուշի մյուս վանքերի նման Առաքելոց վանքը ևս հայտնի է եղել մի քանի անունով. ընդհանրապես կոչվել է Առաքելոց վանք։ Սակայն համանուն մյուս վանքերից տարբերելու համար անվանվել է Մուշի Առաքյալք կամ Երկոտասան վանք։ Այսինքն տասներկու առաքելոց վանք։
Աղբյուրներ
խմբագրել- Կ.Մ. Ավետիսյան, Ա.Ա. Ավետիսյան, Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979