Տափոլոռ
Տափոլոռ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Fabeae |
Ցեղ | Տափոլոռ (Lathyrus) L., 1753 |
Տափոլոռ, ճպռուկ, (լատին․՝ Lathyrus), բակլագզիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հիմնականում՝ թփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 100 տեսակ։
Հայաստանում
խմբագրելՀայաստանում՝ 16-18 տեսակ՝
- տափոլոռ պալարավոր (Lathyrus tuberosus),
- տափոլոռ անտառային (Lathyrus sylvestris),
- տափոլոռ մարգագետնային (Lathyrus pratensis),
- տափոլոռ Նեղատերև (Lathyrus leptophyllus) և այլն։
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում և անտառեզրերին, թփուտներում, առվակների ափերին, այգիներում, աղբոտում ցանքերը և այլն։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունն ուղիղ է կամ ճյուղավորվող, կառչող, բարձրությունը՝ 25-100 սմ։ Տերևները զույգփետրաձև են, բեղիկներով։ Ծաղկաբույլը ողկույզ է (երբեմն ծաղիկները մեկական և այլն՝ տերևանութերում), վարդագույն, բաց մանուշակագույն, կապտամանուշակագույն, դեղնավուն, կարմրավուն և այլն։
Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը մերկ կամ թույլ թավոտ ունդ է։ Սերմերը սեպաձև են, հարթ կամ կնճռոտ, սպիտակ, գորշ, դարչնագույն։
Մշակության մեջ
խմբագրելՄիամյա տեսակներից մշակության մեջ տարածված են տափոլոռ ցանովին կամ սովորականը (Lathyrus sativus), տափոլոռ կարմիրը (Lathyrus cicera) և տափոլոռ տան ծերին (Lathyrus tingitanus)։ Սննդային ու կերային հատկանիշներով առավել արժեքավոր է մշակովի տափոլոռ (հայտնի է ճուլպան, մրտուկ, խոբու, խալար անուններով)։ Գարնանացան է, սերմերը ծլում են 2-3 °C ջերմաստիճանի պայմաններում, ծիլերը կարող են դիմանալ -11 °C-ից -13 °C սառնամանիքներին։ Չորադիմացկուն է։
Կիրառություն
խմբագրելՍերմերն օգտագործում են սննդի մեջ, դրանցից կարելի է ստանալ բուսական սոսինձ։ Մշակում են կանաչ կեր, խոտ և սիլոս ստանալու համար։ Հայաստանում կարելի է մշակել տափաստանային գոտում։ Կերային (կանաչ զանգվածը, խոտը, հատիկը, ծղոտը, խոտալյուրը), գեղազարդիչ և մեղրատու է։ Սերմերից ստանում են սոսինձ, որն օգտագործում են նրբատախտակ պատրաստելիս, ավիացիոն, տեքստիլ և արդյան այլ ճյուղերում։
Տափոլոռ խաղողանմանը (Lathyrus vinealis) հանդիպում է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում և Երևանի շրջակայքում, աճում է չոր, խճոտ լանջերին, գիհու նոսրանտառներում (ստորին և միջին լեռն, գոտիների). գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Տեսակների ցանկ
խմբագրել- Lathyrus alpestris
- Lathyrus angulatus
- Lathyrus annuus
- Lathyrus aphaca
- Lathyrus aureus
- Lathyrus basalticus
- Lathyrus bauhinii
- Lathyrus belinensis
- Lathyrus biflorus
- Lathyrus bijugatus
- Lathyrus boissieri
- Lathyrus brachycalyx
- Lathyrus cassius
- Lathyrus chloranthus
- Lathyrus cicera
- Lathyrus ciliolatus
- Lathyrus cirrhosus
- Lathyrus clymenum
- Lathyrus crassipes
- Lathyrus cyaneus
- Lathyrus davidii
- Lathyrus decaphyllus
- Lathyrus delnorticus
- Lathyrus digitatus
- Lathyrus eucosmus
- Lathyrus filiformis
- Lathyrus gloeospermus
- Lathyrus gorgoni
- Lathyrus graminifolius
- Lathyrus grandiflorus
- Lathyrus heterophyllus
- Lathyrus hirsutus
- Lathyrus hitchcockianus
- Lathyrus holochlorus
- Lathyrus hygrophilus
- Lathyrus inconspicuus
- Lathyrus incurvus
- Lathyrus japonicus
- Lathyrus jepsonii
- Lathyrus laetivirens
- Lathyrus laevigatus
- Lathyrus lanszwertii
- Lathyrus latifolius
- Lathyrus laxiflorus
- Lathyrus linifolius
- Lathyrus littoralis
- Lathyrus macropus
- Lathyrus magellanicus
- Lathyrus nervosus
- Lathyrus nevadensis
- Lathyrus niger
- Lathyrus nissolia
- Lathyrus nudicaulis
- Lathyrus ochroleucus
- Lathyrus ochrus
- Lathyrus odoratus
- Lathyrus palustris
- Lathyrus pauciflorus
- Lathyrus polyphyllus
- Lathyrus pratensis
- Lathyrus pseudocicera
- Lathyrus pubescens
- Lathyrus pusillus
- Lathyrus quinquenervius
- Lathyrus rigidus
- Lathyrus roseus
- Lathyrus sativus
- Lathyrus sphaericus
- Lathyrus splendens
- Lathyrus sulphureus
- Lathyrus sylvestris
- Lathyrus szowitsii
- Lathyrus tingitanus
- Lathyrus torreyi
- Lathyrus tuberosus
- Lathyrus venetus
- Lathyrus venosus
- Lathyrus vernus
- Lathyrus vestitus
- Lathyrus vinealis
- Lathyrus whitei
Գրականություն
խմբագրել- Растениеводство / Г. С. Посыпанов, В. Е. Долгодворов и др. — М.: КолосС, 2007. — С. 315—316.
- Головкин Б. Н., Китаева Л. А., Немченко Э. П. Декоративные растения СССР. — М.: «Мысль», 1986. — С. 191—194.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափոլոռ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափոլոռ» հոդվածին։ |