Տեկոր, գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում։ Գտնվում է Նախիջևանի տեղամասում, Կաղզվան քաղաքից 33 կմ հյուսիս֊արևելք, Անի քաղաքից մոտ 20 կմ հարավ֊արևմուտք, Ախուրյանի աջակողմյան վտակ Տեկորի աջ ափին, Տեկորի բերդի մոտ, երեք կողմից լեռներով եզերված տափարակ վայրում։ Գյուղից 3 կմ հյուսիս֊արևելք գտնվում է Տեկոր խարաբա գյուղը։

Բնակավայր
Տեկոր
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքԿարսի մարզ (Թուրքիա)[1]
ԲԾՄ1450 մետր
Բնակչություն22 282 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ36670
Պաշտոնական կայքdigor.gov.tr
Տեկոր (Թուրքիա)##
Տեկոր (Թուրքիա)

Պատմություն

խմբագրել

Տեկորը ծաղկում է ապրել Բագրատունիների օրոք (հիշատակվում է իբրև գյուղաքաղաք)։ Մեծ եղեռնի ժամանակ Տեկորի հայ բնակիչներից շատերը զոհվել են թուրքական հարձակումների հետևանքով։

Բնակչություն

խմբագրել

XVIII դարի վերջին ուներ մոտ 200 բնակիչ, XIX դարի վերջին՝ մոտ 350 բնակիչ, 1913 թվականին՝ 523 (88 ընտանիք) հայ բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 75 տուն՝ 572 հայ բնակչով։

Տնտեսություն

խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Միջնադարյան հայ մշակույթի կարևոր հուշարձան է Տեկորի տաճարը։

Կրթություն

խմբագրել

Գյուղում կար 1890 թվականից գործող դպրոց[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. GEOnet Names Server — 2018.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 70
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։