Տետանուս, պրկանք, մկանի բնականոն տևական կծկումը հաճախակի ներգործող գրգռիչների ազդեցությունից։ Եթե գրգռիչների միշև եղած ժամանակահատվածը այնպիսին է, որ յուրաքանչյուր հաշորդ գրգռիչ ազդում է մկանի կարճացման փուլում, ապա առաջանում է հարթ կամ լրիվ տետանուս։ Իսկ երբ գրգռիչների հաճախականությունն ավելի փոքր է, և յուրաքանչյուր հաշորդ գրգռիչ ներգործում է մկանի թուլացման փուլում, ապա տետանուս ատամնավոր է կամ ոչ լրիվ։ Օրգանիզմում մկանային կծկումները միշտ ունեն տետանուսի բնույթ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 658