Տերակոտե բանակ (չին․՝ 兵馬俑, փինյին՝ bīngmǎ yǒng), չինական ռազմիկների և նրանց ձիերի ավելի քան 8099 ամբողջական տերակոտե արձանիկների համախմբի ընդունված անվանում։ Հայտնաբերվել է 1974 թվականին Ցին Շիխուանդի կայսեր դամբարանի մոտ՝ Սիան քաղաքից ոչ հեռու։

Տերակոտե բանակ
Mausoleum of the First Qin Emperor***
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Տիպ մշակութային
Չափանիշներ i, iii, iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա և Օվկիանիա
Կոորդինատներ
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1987  (11-րդ նստաշրջան)
Համար 441
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 441
ռուս..անգլ..ֆր.

Հայտնաբերման պատմություն

խմբագրել

Արձանիկները թաղվել էին Չինաստանի առաջին կայսր Ցինի հետ մ. թ. ա. 210-209 թվականներին։ Արձանները հայտնաբերվել են 1974 թվականին տեղի գյուղացիներից մեկի կողմից՝ արտեզյան ջրամբարի հորատման ժամանակ Լիշան լեռից դեպի արևելք։ Պեղումների առաջին փուլը եղել է 1978 -1984 թվականները, իսկ երկրորդը՝ 1985-1986 թվականները։ 2009 թվականին մեկնարկել է պեղումները երրորդ փուլը։

1987 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 11-րդ համագումարի ժամանակ Տերակոտե բանակը ներառվել է Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես «Ցին դինաստիայի առաջին կայսեր դամբարանի» համալիրի մի մաս։

Ավանդություն

խմբագրել

Ըստ ավանդության՝ այս արձանները թաղելու նպատակը նրանումն է, որ դրանք պետք է կայսերը հաղորդեին ուժ և բավարարեին նրա իշխանական հավակնությունները հանդերձյալ կյանքում։

Չնայած կենդանի ռազմիկներին թաղելու փոխարեն, ինչպես սովորաբար արվում էր, կայսեր հետ թաղել են այդ ռազմիկների նույնատիպ արձանները, թաղել էին նաև մոտ 70 հազար ողջ և առողջ աշխատավորների իրենց ընտանիքների հետ։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Debainne-Francfort, Corrine. «The Search for Ancient China». (Harry N. Abrams Inc. Pub. 1999)։ 91-99.
  • Dillon, Michael(ed). «China: A Cultural and Historical Dictionary». (Curzon Press, 1998)։ 196.
  • Ledderose, Lothar. «A Magic Army for the Emperor» from «Ten Thousand Things : Module and Mass Production in Chinese Art» ed. Lothar Ledderose, (Princeton UP, 2000)։ 51-73.
  • Perkins, Dorothy. «Encyclopedia of China: The Essential Reference to China, Its History and Culture». (Roundtable Press, 1999)։ 517—518.
  • Ульянов, М. Ю. Цинь Шихуан и его армия — Восточная коллекция, 2007, с. 20-38.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերակոտե բանակ» հոդվածին։