Տիգրանաշեն

գյուղ Հայաստանի Արարատի մարզում

Տիգրանաշեն, գյուղ Հայաստանի Արարատի մարզում[2]՝ Մ 2 (Երևան-Գորիս-Մեղրի) միջպետական ավտոճանապարհի անմիջապես աջ կողմում[3]։

Գյուղ
Տիգրանաշեն
Տիգրանաշեն գյուղի համայնապատկերը Թեժքար լեռան գագաթից
ԵրկիրՀայաստան Հայաստան
Մարզ Արարատ
ՀամայնքՍանդրուքի շրջան
Մակերես19 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն151 մարդ (2011[1])
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմքրիստոնյա
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (234)
Տիգրանաշեն (Հայաստան)##
Տիգրանաշեն (Հայաստան)

Բնակավայրը Հայաստանի համար համարվում է ռազմավարական նշանակության տարածք, քանի որ այնտեղով է անցնում Արարատի մարզը Վայոց ձորի մարզին կապող միակ միջպետական նշանակության ճանապարհը[3]։

Համաձայն Հայաստանի վարչական բաժանման՝ այն գտնվում է Արարատի մարզում[2][4][5][6][7][8][9]։ 1995 թվականին ընդունված «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Տիգրանաշենը ընդգրկված էր Պարույր Սևակ բնակավայրի կազմում[5][6]։ «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի կառավարության 1998 թվականի որոշմամբ Տիգրանաշենը ներկայացվում է որպես Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի թաղամաս[5][7]։ «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման փուլային ծրագրի մասին» Հայաստանի կառավարության 2001 թվականի որոշմամբ Տիգրանաշենը ներկայացվում է որպես Արարատի մարզի առանձին բնակավայր[5][8]։ 2002 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքում Տիգրանաշենը ներկայացվում է որպես Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի թաղամաս[5][9]

Ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ Տիգրանաշենը Քյարքի անունով ընդգրկված է Ադրբեջանի Հանրապետության կազմում ներառված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջան մեջ։

2023 թվականի մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ ինքը Տիգրանաշենը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս[10]։

Աշխարհագրություն

խմբագրել

Տիգրանաշեն բնակավայրը տեղակայված է Հայաստանի մայրաքաղաքը հարավին կապող Մ 2 միջպետական ավտոճանապարհի անմիջապես հարևանությամբ։ Տիգրանաշենի հարավ-արևելքում է գտնվում Պարույր Սևակ, հյուսիսում՝ Լանջառ, հյուսիս-արևմուտքում՝ Ուրցալանջ և Զանգակատուն գյուղերը, հյուսիս-արևմուտքում՝ Ուրծի լեռները, հարավ-արևմուտքում՝ Թեժքար լեռը, հարավում՝ Արածո կիրճը (Դժոխքի ձոր)[11]։ Ունի 19 կմ2 մակերես։

Պատմություն

խմբագրել

Խորհրդային տարիներ

խմբագրել

Խորհրդային Միության առաջին տարիներին գյուղը պատկանել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը։ 1919 և 1922 թվականների մարդահամարի տվյալներով գյուղում բնակչություն չի եղել։ Հաշվառման ժամանակ այն նշված է Վեդիի գյուղերի մեջ[12]։ ՀԽՍՀ 1926 թվականի քարտեզում գյուղը եղել է Հայաստանի կազմում[13]։ Ավելի ուշ այն Խորհրդային Հայաստանից անջատվել ու ընդգրկվել էր Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկված Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Սանդրուքի շրջանի մեջ և կոչվում էր Քյարքի՝ հայկական Քարքե անվանման աղավաղումից[14]։

Համաձայն հրապարակումների՝ Խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ գյուղի բնակիչները հաճախակի խոչընդոտել են ավտոճանապարհով անցնող հայ ուղևորների երթևեկությունը։ Մասնավորապես, ձմռան ամիսներին ճանապարհի վրա ջուր են լցրել, որպեսզի այն սառցապատ դառնա, ինչպես նաև քարերով հարվածել ավտոմեքենաներին[5]։

Արցախյան պատերազմի տարիներ

խմբագրել

1992 թվականի մայիսին Արցախյան պատերազմի արդյունքում Տիգրանաշենն անցել է Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

Նիկոլ Փաշինյանի վարչապետության ժամանակաշրջան

խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրի նախնական տարբերակում նշված էր, որ բացի Արցախի Հանրապետության մի շարք շրջաններից, նաև պետք է Տավուշի և Արարատի մարզերի մաս կազմող Խորհրդային Ադրբեջանի անկլավները հանձնվեն Ադրբեջանին։ Հետագայում անկլավների վերաբերյալ կետը հանվեց համաձայնագրից, սակայն այդ մասին տարբեր հարթակներում խոսակցությունները շարունակվեցին։ Տարբեր ժամանակների հրապարակումներում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Տիգրանաշեն բնակավայրը հանձնել Ադրբեջանի Հանրապետությանը, ինչը իշխանությունների կողմից հերքվում է[15][16]։

2023 թվականի մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ ինքը Տիգրանաշենը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս[10]։

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Տիգրանաշենի տարածքում է գտնվում պաշտպանական միջնաբերդը և հնագույն մեծ գերեզմանոցը, որը թվագրվում է մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակին։ Պեղված նախնադարյան դամբարաններում հայտնաբերվել են կավե իրեր[17]։

Բնակչություն

խմբագրել

Խորհրդային տարիներին գյուղում բնակվել են ադրբեջանցիներ։ 1992 թվականից Տիգրանաշենում վերաբնակվել են Խորհրդային Ադրբեջանի Բաքու (տես՝ Բաքվի ջարդեր), Գանձակ (տես՝ Գանձակի ջարդեր), Սումգայիթ (տես՝ Սումգայիթի ջարդեր) և այլ վայրերից բռնագաղթած հայ փախստականները[5]։

Կրթություն

խմբագրել

Տիգրանաշենում գործում է միջնակարգ դպրոց[18][19]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մարդահամար 2011, ՀՀ Արարատի մարզի առկա և մշտակա բնակչությունն ըստ վարչատարածքային միավորների և սեռի» (PDF).
  2. 2,0 2,1 «Մարզպետը շնորհավորեց վետերանին», (արխիվացված
  3. 3,0 3,1 «Տիգրանաշեն գյուղը ներառված է Պարույր Սևակ համայնքի կազմում» հոդված hetq.am լրատվական կայքում, (արխիվացված 22․11․2021թ․
  4. «Մարզպետը շնորհավորեց վետերանին», (արխիվացված
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 «Կդառնա՞ Տիգրանաշենը Քյարքի. որոշ փաստեր և իրողություններ», (արխիվացված 01․11․2021թ․
  6. 6,0 6,1 «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենք, ընդունված Հայաստանի Ազգային ժողովի կողմից 7 նոյեմբերի 1995թ. Ն-062-I, ստորագրված Հայաստանի նախագահի կողմից 4 դեկտեմբերի 1995 թվականի, (արխիվացված 01․11․2021թ․
  7. 7,0 7,1 «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի կառավարության որոշում 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, վավերացված Հայաստանի նախագահի կողմից 17 նոյեմբերի 1998 թվականին, (արխիվացված 01․11․2021թ․
  8. 8,0 8,1 «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման փուլային ծրագրի մասին» Հայաստանի կառավարության որոշում 16 ապրիլի 2001 թվականի N 313, վավերացված Հայաստանի նախագահի կողմից 16 ապրիլի 2001 թվականին, (արխիվացված 01․11․2021թ․
  9. 9,0 9,1 «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենք ընդունված է 2002 թվականի մայիսի 20-ին, ստորագրված Հայաստանի նախագահի կողմից 22 հունիսի 2002 թվականին, (արխիվացված 01․11․2021թ․
  10. 10,0 10,1 «Ադրբեջանի 86․6 հազար քկմ մեջ մտնում են նաեւ անկլավները»․ Նիկոլ Փաշինյան, (արխիվացված 22․05․2023 թվականին)։
  11. armland.am https://armland.am/hy/2020/02/21/hellcanyon/. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  12. Կորկոտյան, Զավեն (1932). «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում ։ (1831-1931) ։ Բնակավայրերի լրիվ ցուցակը 1831, 1873, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 յեվ 1931 թվականներին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  13. «Տիգրանաշենը «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է, ունեցել է Քարքե անվանումը. Թաթոյան». news.am. 2024 թ․ մարտի 20. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  14. «Տիգրանաշեն գյուղը ներառված է Պարույր Սևակ համայնքի կազմում». Hetq.am. 2021 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  15. Փաշինյանը հրահանգե՞լ է ազատել Տիգրանաշեն գյուղը. մտահոգիչ մանրամասներ Արարատի մարզ կատարած այցից «Ժողովուրդ», (արխիվացված 08․09․2021թ․
  16. «Նիկոլ Փաշինյանն ստորագրել է Տիգրանաշենը հանձնելու մասին փաստաթուղթը. Միկա Բադալյան», (արխիվացված 08․09․2021թ․
  17. Природно-ресурсный потенциал и экологическая обстановка оккупированных территорий
  18. «Тигранашенская основная школа — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  19. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.