Տիգրանավան (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Տիգրանավան, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 42 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 94 կմ հեռավորության վրա

Գյուղական համայնք
Տիգրանավան
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
ՀամայնքԿուբաթլուի շրջան և Զանգեզուրի գավառ
Մակերես1547.0 կմ²
Բնակչություն162 մարդ
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Տիգրանավան (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Տիգրանավան (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն

խմբագրել

Համայնքը հարթավայրային է, ունի 1547.0 հա տարածք, որից 834.7 հա գյուղատնտեսական նշանակություն, 635.3 հա անտառային հողեր։ Տիգրանավան համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։

Բնակավայրի տարածքում խմելու ջրի համար առկա է թվով 1 գործող արտեզյան ջրհոր։

Պատմություն

խմբագրել

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Բնակչություն

խմբագրել

2015 թվականին համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 168 մարդ, կա 45 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 141 140 153

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ

խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 33 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 384.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

խմբագրել