Տիգրան Ամիրջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամիրջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Ամիրջանյան (1835[1][2], Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - մարտի 27, 1897[1][2], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]), հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող, երգահան, թատերագիր։
Տիգրան Ամիրջանյան արմտ. հայ.՝ Տիգրան Ամիրճանեան | |
---|---|
Ծնվել է | 1835[1][2] |
Ծննդավայր | Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | մարտի 27, 1897[1][2] |
Մահվան վայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Վարագավանք[1] և Արամյան-Ունճյան վարժարան |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ և ուսուցիչ |
Կենսագրություն
խմբագրելՍկզբնական կրթությունն ստացել է Վարագավանքում, ապա սովորել Կ. Պոլսի Արամյան վարժարանում։ 1867 թ.-ից՝ ուսուցիչ Վանի Ղուկասյան վարժարանում։ 1860-ական թթ. սկզբին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածու, «Վարդան Մեծ» և «Տրդատ Մեծ» ողբերգությունները, որոնք 1867 թվականին բեմադրվել են Վանում։
1873 թ.-ին Վարազում լույս են տեսել «Մրմունջք» չափավոր պատկերը, «Ուսյալ պանդուխտ» ողբերգությունը։ Գրել է նաև իր թատերգությունների երաժշտությունը։ Իր ստեղծագործություններում Ամիրջանյանը նկարագրել է թուրքական բռնակալական վարչակարգը, հայ ժողովրդի հարստահարումը, ինչի պատճառով հազարավոր մարդիկ, թողնելով իրենց տունը, ընտանիքը և հայրենիքը, դարձել են պանդուխտ։ Ըստ Ամիրջանյանի՝ Արևմտյան Հայաստանում թագավորում են զրկանքը, բռնությունը, ստրկությունը, սուգն ու արտասուքը, հափշտակումները և թուրքական վայրագությունը, որոնց դեմ պետք է պայքարել զենքով։ Ամիրջանյանը Թուրքիան անվանում է «ցամաքած երկիր», 1876 թ.-ի օսմանյան սահմանադրությունը՝ «օսմանյան խաբեություն», իսկ երիտթուրքերի մասին գուշակել է, որ նրանք մի օր «անխնա պետք է կոտորեն հայ ազգը»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Ամիրջանյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 323)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |