Տիգրան Ավետիսյան
Տիգրան Մուշեղի Ավետիսյան (ապրիլի 6, 1941, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 15, 2016, Վանաձոր, Հայաստան), հայ լեզվաբան։
Տիգրան Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1941 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 15, 2016 (75 տարեկան) |
Մահվան վայր | Վանաձոր, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Մասնագիտություն | լեզվաբան |
Կենսագրություն
խմբագրելՏիգրան Ավետիսյանը ծնվել է 1941 թվականի ապրիլի 6-ին, Թբիլիսիում։ 1948-1958 թվականներին սովորել է Թբիլիսիի թիվ 79 միջնակարգ դպրոցում։ 1958 թվականին ընդունվել, իսկ 1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը[1]։
1963-1965 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ Ծառայության ավարտից հետո ընդունվել Խորհրդային Հայաստանի գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի ասպիրանտուան։ 1970 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1988 թվականին՝ դոկտորական թեզ։ 1969 թվականից մինչև 2011 թվականն անընդմեջ աշխատել է լեզվի ինստիտուտում՝ որպես առաջատար գիտաշխատող, համատեղությամբ՝ Վանաձորի պետական համալսարանում։
1978 թվականին ընտրվել հայոց լեզվի ամբիոնի վարիչ, որը ղեկավարել է շուրջ երկուսուկես տասնամյակ, որի ընթացքում ոչ միայն կրթել է բուհական մասնագետների, այլև ղեկավարել գիտության մեջ մուտք գործող դասախոսների մի ամբողջ սերունդ։ 1975 թվականին մրցույթով ընտրվել է ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնում` որպես դոցենտ, իսկ 1978 թվականին՝ որպես ամբիոնի վարիչ։ 1989 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։
Հեղինակ է երեք մենագրության և շուրջ յոթ տասնյակ գիտական հոդվածների։ Տիգրան Ավետիսյանը մեծ ներդրում ունի ժամանակակից հայերենի բառի կառուցվածքի և հայկական մարդանվանական համակարգի ուսումնասիրության բնագավառում։ «Հայոց ազգանունների բառարան» գիրքը 2001 թվականին արժանացել է Նախագահական առաջին մրցանակի։ Տիգրան Ավետիսյանը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում գործող բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի անդամ էր, մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի անդամ։
Տիգրան Ավետիսյանը մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին, Վանաձորում։
Պարգևներ
խմբագրել- ՀՀ նախագահի մրցանակ
- Վանաձորի քաղաքապետարանի պատվոգիր[2]
Գրքեր
խմբագրել- «Հայոց ազգանունների բառարան»
Մենագրություններ
խմբագրել- «Ժամանակակից հայերենի բառի կառուցվածքը»
- «Հայկական ազգանուն»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ». arar.sci.am. 21․08․2023.
- ↑ Ավետիսյան Տիգրան Մուշեղի