Տիգրան Բարսեղյան (պետական գործիչ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Բարսեղյան (այլ կիրառումներ)
Տիգրան Տարիելի Բարսեղյան (ծնվ. 1 մարտի 1972 թ., Երևան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ։
Տիգրան Բարսեղյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1972 (52 տարեկան) |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1988-1993 թվականներին սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը՝ իրավագետի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1993-1996 թվականներին աշխատել է Էրեբունու շրջանի դատախազությունում որպես ստաժոր, ապա՝ Մյասինկյանի շրջանի դատախազության քննիչ։
- 1996-2000 թվականներին՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, ապա՝ պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, պետաիրավական վարչության պետի տեղակալ։
- 2000 թվականին՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի պետ։
- 2000-2003 թվականներին՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի տեղակալ։
- 2003 թվականին նշանակավել է ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ։
- 2008 թվականի մայիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[1]։
- 2008 թվականին՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար։
- 2008 թվականի հուլիսի 15-ին քաղաքացիական ծառայության մրցույթի արդյունքների հիման վրա ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ[2]։
- 2009 թվականից՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ։
- 2009 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ[3]։
- 2009 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ[4]։
- 2014 թվականի մայիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից[5]։
- 2014 թվականի մայիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ[6]։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Մխիթար Գոշի մեդալ (2011)[7]։
- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության 1-ին դասի պետական խորհրդական (2014)[8]։
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր։
- Ունի կապիտանի զինվորական կոչում։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու զավակ։ Տիգրան Բարսեղյանը ՀՀ վաստակավոր իրավաբան Տարիել Բարսեղյանի որդին է։
ՀՀԿ անդամ է, ՀՀԿ խորհրդի անդամ։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Տ. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Տ. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Տ. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Տ. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ Տ. Տ. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ