Տիգրան Խուդավերդյան
Տիգրան Հովհաննեսի Խուդավերդյան (ռուս.՝ Тигран Оганесович Худавердян, դեկտեմբերի 11, 1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ռուսաստանցի գործարար, Yandex ընկերությունների խմբի գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ։
Տիգրան Խուդավերդյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1981 (42 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գործարար, գործադիր տնօրեն և Յանդեքս |
Tigran Khudaverdyan Վիքիպահեստում |
Վաղ կյանք
խմբագրելՏիգրան Խուդավերդյանը ծնվել է 1981 թվականին, Երևանում։ 2004 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի բաժինը[1]։ Մինչ Yandex-ին միանալը նա մասնակցել է ինտերնետային նախագծերի մշակմանը և ղեկավարել վեբ ստուդիա[2]։
Կարիերա
խմբագրելՏիգրան Խուդավերդյանը միացել է Yandex-ին 2006 թվականի ապրիլին՝ որպես պորտալային ծառայությունների և տեխնոլոգիաների գծով ծրագրի ղեկավար։ Այդ ժամանակից ի վեր նա ղեկավարել է Yandex-ի մի քանի հաջողված նախագծեր, այդ թվում՝ Yandex.Browser-ը և Yandex.Navigator-ը[3]։
2009-ից 2012 թվականներին նա եղել է պորտալային արտադրանքների և բջջային հավելվածների բաժնի ղեկավար[4]։ 2012 թվականից նա գլխավորում է Յանդեքս.Browser և Yandex.Տաքսի նախագծերը, իսկ 2013 թվականին նշանակվել է արտադրանքի մշակման բաժնի ղեկավար[5]։
2015 թվականին նա տեղափոխվել է Yandex.Տաքսի և զբաղեցրել զբաղեցրել է գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը[3]։
2019 թվականին Տիգրան Խուդավերդյանը նշանակվել է Yandex NV-ի գործադիր տնօրենի տեղակալ[6] և միացել ընկերության տնօրենների խորհրդին[7]։
2019 թվականին նա ընդգրկվել է համաշխարհային տնտեսական ֆորումի նախաձեռնած «Երիտասարդ գլոբալ առաջնորդների» ցանկում[8]։
2020 թվականին նա մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին՝ որպես «Անհավասարություն. տնտեսական աճի խոչընդոտ» քննարկման բանախոս[9]։
2022 թվականի մարտի 15-ն Խուդավերդյանը նշանակվում է Յանդեքսի գլխավոր տնօրեն[10]։ Նույն օրվա երեկոյան Տիգրան Խուդավերդյանին ներառում են Ռուս-ուկրաինայան պատերազմի պատճառով Եվրոմիության պատժամիջոցների 4–րդ փաթեթում պատժամիջոցային ցանկում[11], ինչից հետո նա լքում է գլխավոր տնօրենի պաշտոնը և «Yandex N.V» տնօրենների խորհուրդը[12]։ Նույն պատճառով Խուդավերդյանը հայտնվում է Բրիտանիայի իսկ ամիսներ անց՝ հուլիսի 7–ին նաև Կանադայի պատժամիջոցային ցանկում[13]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է, ունի հինգ որդի[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Tigram Khudaverdyan Profile». Webit. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 2,0 2,1 «Tigran Khudaverdian». World Economic Forum.
- ↑ 3,0 3,1 «Tigran Khudaverdyan, Deputy CEO, Yandex». www.topionetworks.com.
- ↑ «Трансформация "Такси" и сборка часов: чем Тигран Худавердян занимался до руководства "Яндексом"». vc.ru.
- ↑ «Tigram Khudaverdyan Profile». Webit. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Yandex Appoints Tigran Khudaverdyan as Deputy CEO». russiabusinesstoday.com.
- ↑ «Tigran Khudaverdyan, Yandex NV: Profile and Biography». Bloomberg.com.
- ↑ «Community». The Forum of Young Global Leaders.
- ↑ «Inequality: A Barrier to Economic Growth». Roscongress Building Trust.
- ↑ ««Яндекс» сообщил о смене гендиректора». РБК (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Bloomberg - EU Discussing Sanctions on Chelsea's Abramovich, Other Russians». www.bloomberg.com. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Тигран Худавердян покинет Совет директоров и пост заместителя гендиректора Yandex N. V.». tass.ru (ռուսերեն). 16.03.2021. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Канада ввела санкции против патриарха Кирилла и главы Роскомнадзора». интерfакс. 08.07.2022.