Տիգրան Ղևոնդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղևոնդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Հակոբի Ղևոնդյան (օգոստոսի 2, 1951[1], Դարբաս, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ախտաբան-անատոմ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2001)։
Ծնվել է | օգոստոսի 2, 1951[1] (73 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Դարբաս, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1974) |
Մասնագիտություն | ախտաբան-անատոմ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] (2001) |
Աշխատավայր | Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ և Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ |
Կենսագրություն
խմբագրելՏիգրան Ղևոնդյանը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 2-ին, Սիսիանի շրջանի Դարբաս գյուղում (այժմ Սյունիքի մարզ)։ 1974 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1978 թվականից աշխատում է Առողջապահության ազգային ինստիտուտի ախտաբանական անատոմիայի և ձևաբանության (1991-1992 թվականներին՝ վարիչ), 1980 թվականից, միաժամանակ՝ ֆունկցիոնալ ձևաբանության գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար[2]։
Աշխատանքները վերաբերում են ախտաբանական անատոմիայի, ձևաչափության, ստերեոլոգիայի, տեսական և գործնական բնույթի հիմնախնդիրներին։ Ղևոնդյանի առաջարկած «Քանակական ֆունկցիոնալ անատոմիա» գիտական ուղղությունը նորույթ է կենսաբանական համակարգերի թույլ օղակի բացահայտման, օրգանների փոխպատվաստման բնագավառներում։
Անդամակցություն
խմբագրել- ԱՄՆ-ի միկրոսկոպիստների ընկերության անդամ (1998)
- Ստերեոլոգների միջազգային ընկերության անդան (1998)
- Ախտաբանների եվրոպական ընկերության անդամ (2004)
- ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտխորհրդի անդամ[3]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «Ֆիզիոլոգիայի ինստիտուտ». www.physiol.sci.am. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.