Տիգրան Մեծի հուշարձան (Երևան, Նոր Նորք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Մեծի հուշարձան (այլ կիրառումներ)
Տիգրան Մեծի հուշարձան, գտնվում է Երևանի Նոր Նորք համայնքի Տիգրան Մեծ զբոսայգում, տեղադրվել է 2004 թվականին։
Տիգրան Մեծի հուշարձան | |
---|---|
Տիգրան Մեծի հուշարձան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Նոր Նորք |
Գտնվում է | Տիգրան Մեծ զբոսայգում |
Բարձրություն | 5 մ |
Քանդակագործ(ներ) | Լևոն Թոքմաջյան |
Ճարտարապետ(ներ) | Ռազմիկ Օհանյան |
Հիմնադրում | 2004 |
Նյութ | վարդագույն մարմար, գրանիտ |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հեղինակներ
խմբագրել- Ճարտարապետ՝ Ռազմիկ Օհանյան
- Քանդակագործ՝ վաստակավոր նկարիչ Լևոն Թոքմաջյան
Տվյալներ
խմբագրելՀուշարձանը կառուցված է վարդագույն մարմարից և գրանիտից, բարձրությունը 5 մետր է։
Պատմություն
խմբագրելՀայոց թագավոր (մ.թ.ա. 95-55 թվականներ), պետական և ռազմական գործիչ Տիգրան Մեծի հուշարձանը տեղադրվել է 2004 թվականին, Երևանի Նոր Նորք համայնքի Տիգրան Մեծ զբոսայգում[1]։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2005 թվականի նոյեմբերի 18-ին։
Սա Երևանում Տիգրան Մեծի երկրորդ արձանն է։ Մյուսը գտնվում է հանրապետության նախագահի նստավայրի տարածքում, քանդակագործը կրկին Լևոն Թոքմաջյանն է։
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տիգրան Մեծի հուշարձան (Երևան, Նոր Նորք) կատեգորիայում։ |