Տիգրան Մուկուչյան
քաղաքական գործիչ
Տիգրան Տոլիկի Մուկուչյան (փետրվարի 8, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, 2011 թվականից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։
Տիգրան Մուկուչյան | |
Կրթություն՝ | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | փետրվարի 8, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Կրթություն
խմբագրել- 1986-1987 թվականներին սովորել է թիվ 13 պրոֆտեխուսումնարանի «Ռադիոէլկտրոնային սարքերի մոնտաժող» բաժնում։
- 1987-1989 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։
- 1989-1995 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1989-1991 թվականներ - Երևանի «Հայարդկապ» փորձարարական գործարանի ֆրեզերագործի աշակերտ, ապա՝ ֆրեզերագործ։
- 1991-1993 թվականներ - ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսատնտեսական վարչության էլեկտրամոնտյոր։
- 1993-1995 թվականներ - ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղարության իրավաբանական բաժնում որպես ավագ վիճակագիր։
- 1995-1996 թվականներ - ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական բաժնի ավագ խորհրդատու։
- 1996-1997 թվականներ - ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայության իրավաբանական-տեղեկատվական կենտրոնի ղեկավար։
- 1997-1998 թվականներ - Երևանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ։
- 1998 թվականի (ապրիլ-օգոստոս) - Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական, այնուհետև՝ քաղաքապետի աշխատակազմի ղեկավար։
- 1996-1998 թվականներ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ։
- 1998-2000 թվականներ - ՀՀ վիճակագրության, վերլուծության և պետական ռեգիստրի նախարարի տեղակալ, ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչության պետ։
- 2000-2003 թվականներ - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, պետական ռեգիստրի պետ։
- 2003-2005 թվականներ - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
- 2005 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից[1]։
- 2005-2007 թվականներ - ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ։
- 2008-2010 թվականներ - ՀՀ վարչական դատարանի նախագահ։
- 2010 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ Նախագահի հրամանգրով 2010 թվականի դեկտեմբերի 1-ից նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ՝ դադարեցնելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահի լիազորությունները[2]։
- 2011 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ Նախագահի հրամանգրով 2011 թվականի սեպտեմբերի 15-ից ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցվել են՝ իր դիմումի համաձայն[3]։
- 2011 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկությամբ նշանակվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ[4]
- 2011 թվականի սեպտեմբերի 20-ին ընտրվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։
Ամուսնացած է, ունի չորս երեխա։
Նախորդող Գարեգին Ազարյան |
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյան 17 սեպտեմբերի, 2011- |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
Հայաստանի վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյան 1 դեկտեմբերի, 2010-15 սեպտեմբերի, 2011 |
Հաջորդող Հովսեփ Բեդևյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
Հայաստանի վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյան 2008-1 դեկտեմբերի, 2010 |
Հաջորդող Կարեն Մաթևոսյան |
Նախորդող Մարատ Կատվալյան |
Հայաստանի քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյան 2005-2007 |
Հաջորդող Էդուարդ Մուրադյան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ ՄԱՍԻՆ
- ↑ Տ. Մուկուչյանին Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի նախագահ նշանակելու մասին
- ↑ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Տ. Մուկուչյանի լիազորությունները դադարեցնելու մասին
- ↑ Տ. Մուկուչյանին կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հուլիսի 13-ի ՆՀ-127-Ա հրամանագրում փոփոխություն կատարելու մասին