Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան (օգոստոսի 27, 1979(1979-08-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական և հասարակական գործիչ, ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀ 6-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ 5-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր, Ալյանս կուսակցության նախագահ, «Ճշմարտության պահը» քաղաքական հեռուստանախագծի հեղինակ։

Տիգրան Ուրիխանյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 27, 1979(1979-08-27)[1] (45 տարեկան)
Ծննդավայր{{{2}}} Երևան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և հասարակական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող
ԿուսակցությունԲարգավաճ Հայաստան
Կայքtigran-urikhanyan.am
 Tigran Urikhanyan Վիքիպահեստում

Կրթություն

խմբագրել

Աշխատանքային գործունեություն

խմբագրել
  • 2001-2004 թթ. - աշխատել է «Սարեկ» ՍՊԸ-ում, որպես գլխավոր տնօրեն
  • 2008 թ. - Աշխատել է «Տրանս» ՍՊԸ-ում, որպես գործադիր տնօրեն
  • 2009-2011 թթ. - Հայռուսգազարտի «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ում, որպես գլխավոր տնօրենի խորհրդական

Հասարակական գործունեություն

խմբագրել
  • 2002 թ. Հիմնադրել է «Երևանի Օժանդակ Օրինապահ Ջոկատներ» հկ-ն
  • 2004 թ. Հիմնադրել է «Կայունություն» հասարակական միավորումը
  • 2011 թ.-ից Հայ-Ռուսական Հասարակական Կազմակերպությունների Միության (ԱՌԸՀԱԿՄ) նախաձեռնող խմբի ղեկավարն է։ ՀՌՀԿՄ վարչության անդամ է, ՀՌՀԿՄ համակարգող։

Քաղաքական գործունեություն

խմբագրել
2000 թ. Հիմնադրել է Հայաստանի Առաջադիմական Կուսակցությունը
խմբագրել
  • 2007-2009 թթ. եղել է Հայաստանի Առաջադիմական Կուսակցության վարչության նախագահ
  • 2011 թ. Բարգավաճ Հայաստան 5-րդ հերթական համագումարի ժամանակ ընտրվել է քաղաքական խորհրդի անդամ
  • 2011 թ. փետրվարի 26-ին նշանակվել է Կենտրոն տարածքային գրասենյակների համակարգող
  • 2012 թ. մայիսի 6-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
  • 2012–2015 թթ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է
  • 2014–2015 թթ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային հարցերի հանձնաժողովի նախագահն է
  • 2014–2015 թթ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային հարցերի հանձնաժողովի նախագահն է
  • 2015 թ. մայիսի 16-ին «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ընտրվել է կուսակցության նախագահ
  • 2017 թ․ ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամվոր «Ծառուկյան» դաշինքի ցուցակով։
  • 2018 թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ ցուցակով։
  • 2020թ. փետրվարի 2-ին դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր

Պատգամավորական գործունեություն

խմբագրել

Թիվ 2 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Արաբկիր, Դավթաշեն, Աջափնյակ համայնքներում։ Հանդիպումներ է անցկացնում ընտրողների հետ, որոնց առաջարկների հիման վրա հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնություններով։

  • Անդամակցում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովին։
  • Անդամակցում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովին։
  • Անդամակցում է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովին։
  • Անդամակցում է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովին։
  • Անդամակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին։
  • Անդամակցում է Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբին։
  • Անդամակցում է Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբին։
  • Անդամակցում է Հայաստան-Իրան բարեկամական խմբին։
  • Անդամակցում է Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբին։
  • Անդամակցում է Հայաստան-Ֆինլանդիա, Հայաստան-Նորվեգիա, Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբին։
  • Անդամակցում է Հայաստան-Չիլի բարեկամական խմբին։
  • Անդամակցում է Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբին։
  • Անդամակցում է Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբին։
  • Անդամակցում է Հայաստան-Սերբիա բարեկամական խմբին։
  • Անդամակցում է Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբին։
  • ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հանձնաժողովի նախագահի տեղակալն է։
  • Մի շարք օրինագծերի հեղինակ է։

Օրենսդրական գործունեություն

խմբագրել

Միջազգային գործունեություն

խմբագրել
  • Անդամակցում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին (ԵԱՀԿ ԽՎ)։
  • Անդամակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին (ՀԱՊԿ ԽՎ)։
  • Անդամակցում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովին (ԱՊՀ )։

Պարգևներ

խմբագրել
  • 2011 թ. «Սուրբ Գեորգի հաղթանակող» մեդալ (Ռուսաստանի Դաշնություն)
  • 2011 թ. Վ.Ի.Լենինի 140-ամյա տարելիցի հուշամեդալ (Ռուսաստանի Դաշնություն ԿԿ)
  • 2014 թ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի հոբելյանական մեդալ (Բելառուսի Հանրապետություն ՊՆ)
  • 2015 թ. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությանը մասնակցության եւ ԱՊՀ պետությունների ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում ներդրման համար մեդալ եւ պատվոգիր

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել