Տիգրան Սերայտարյան
Տիգրան Սերայտարյան (1883, Սեբաստիա - 1915), հայ բժիշկ։
Ծնվել է | 1883 |
---|---|
Ծննդավայր | Սեբաստիա |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Զիլե |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1883 թվականին Սեբաստիայի նահանգի Սեբաստիա քաղաքում, բրուտ Գասպար Կարոյեանի ընտանիքում։ Բժիշկ Արմենակ Սերայտարյանի եղբայրն է։ Ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանը և դեղագործի կոչում ստացել։ Վերադառնալով Սեբաստիա՝ դեղագործ է աշխատել։ Եղել է հնչակյան կուսակցության գործիչ։ 1915 թվականին, Սեբաստիայի հայ բնակչության տեղահանության ժամանակ, Եվդոկիայի ճանապարհին, Զիլեի մոտ, ընտանիքի անդամների աչքի առաջ, Արմենակ եղբոր հետ միասին սպանվել է թուրք ոստիկանապետ Շուուբերեիսի (Բաժանմունքի պետ) Քեոր բինբաշիի հրամանով՝ոստիկան-զինվորների ձեռքով։
Աղբյուրներ
խմբագրելՀարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն
խմբագրել- Հայ բժշկության տոված զոհերը, ցուցակագրված վավերական փաստերով, Կ.Պոլիս,1919։
- Ալպօյաճեան Ա., Պատմու թիւն Եւդոկիոյ հայոց, Գահի րէ, 1952։
- Ահարոնեան Գ., Յուշա մատեան Մեծ Եղեռնի (19151965), Պէյրութ, 1965։