Տիմ Կոնուեյ
Տիմոտի Դենիել «Տիմ» Կոնուեյ (անգլ.՝ , դեկտեմբերի 15, 1933[1], Willoughby, Lake County, Օհայո, ԱՄՆ - մայիսի 14, 2019[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կատակերգու և սցենարիստ։ «Ոսկե գլոբուս»-ի և վեց «Էմմիի» մրցանակակիր։
Տիմ Կոնուեյ անգլ.՝ Thomas Daniel Conway | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1933[1] |
Ծննդավայր | Willoughby, Lake County, Օհայո, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 14, 2019[1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն |
Կրթություն | Bowling Green State University? և Chagrin Falls High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, սցենարիստ, բարեգործ, երգիչ, պարող, հնչյունավորող, կատակերգու և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԿոնուեյը ծնվել է 1933 թվականին, ԱՄՆ-ի Օհայո նահանգում[2], ունի իռլանդա-ռումինական ծագում[3]։ Տիմը սովորել է Bowling Green State University համալսարանում խոսքի և ռադիոյի մասնագիտացմամբ և եղել է ակտիվ անդամ Phi Delta Theta ընկերությունում։ Ուսումն վարտելուց հետո գնացել է բանակ, ապա փոստատար է աշխատել Քլիվլենդի ռադիոկայաններից մեկում, որտեղ նա նաև դարձել է գովազդային բաժնի աշխատող։ Կոնուեյն ավելի ուշ վերանվանել է իր անունը «Տիմ», որպեսզի խուսափի դերասան Թոմ Կոնուեյի հետ շփոթություններից։
Կունեյն ամուսնացած է եղել երկու անգամ։ Նրա առաջին ամուսնությունը եղել է 1961 թվականից մինչև 1978 թվականը, Մերի Էն Դալտոնի հետ։ Նրանք ունեցել են վեց երեխա։ Երկրորդ անգամ նա ամուսնացել է 1984 թվականի մայիսի 18-ին Շարլին Ֆուսկոյի հետ։ Նրա երեխաներից է ռադիոհաղորդավար Տիմ Կոնուեյ-կրտսերը[4]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1962-1966 | Մաքհեյլի նավատորմը | McHale’s Navy | Պահպանիչ Չարլզ Պարկերը |
1963 | Չեննինգ | Channing | աշխատանք փնտրող #1 |
1967 | Ռանգո | Rango | Ռանգո |
1967-1978 | Կեռոլ Բեռնետ շոու | The Carol Burnett Show | տարբեր |
1975 | Չարաճճի բանդա | The Apple Dumpling Gang | Էյմոս |
1977 | Միլիարդ դոլարանոց Թափառաշրջիկ | The Billion Dollar Hobo | Վերնոն |
1979 | Չարաճճի բանդան նորից գործում է | The Apple Dumpling Gang Rides Again | Էյմոս |
1980 | Փակ աչքեր | The Private Eyes | բժիշկ Տարտ |
1995-1996 | Ամուսնացած․․․երեխաների հետ | Married… with Children | Էֆրայիմ Ուոնկեր |
1996 | Կիբիլ | Cybill | մայոր Մայլո |
1996-1997 | Մարզիչ | Coach | Քեննի Մոնտեգյու |
1997 | Անսպասելի Սյուզան | Suddenly Susan | Միկկի |
1997 | Արագություն 2: Վերահսկողություն նավարկության վրա | Speed 2: Cruise Control | պարոն Կենտեր, վարելու հրահանգիչ |
1998 | Հերկուլես | Hercules | Գրիֆֆին |
1999 | Վայրի Տորնբերիների ընտանիքը | The Wild Thornberrys | զեբրա#1 / շնագայլ |
1999-2012 | Սպունգ Բոբ- քառակուսի տաբատ | SpongeBob SquarePants | Ակնոցակիր |
2001-2005 | Այո, թանկագինս | Yes, Dear | Թոմ Ուորներ |
2005 | Արիստրոկրատներ | The Aristocrats | կամեո |
2008 | Ստուդիա 30 | 30 Rock | Բակի Բրայթ |
2010-2013 | Գեղեցկուհիները Քլիվլենդում | Hot in Cleveland | Նիկ |
2010 | C.S.I.: Դեպքի վայր | CSI: Crime Scene Investigation | Նակլս Պրեթ |
2011 | Հրաշագործները Վեյվերլի փլեյսից | Wizards of Waverly Place | Կրագմոնտ |
2013 | Մարկ և Մոլլի | Mike & Molly | էկսգիբիցիոնիստ |
2013 | Հատուկ ծանր հանցագործություններ | Major Crimes | Գովարդ Գրեյ |
2013 | Փրկել Սանտային | Saving Santa | Սանտա |
2014 | Երկուսուկես մարդ | Two and a Half Men | Տիմ |
2014 | Երգչախումբ | Glee | Մարտի Ռոջերս |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Biography for Tim Conway». IMDb. Արխիվացված է օրիգինալից 2012-09-05-ին. Վերցված է 2011-12-03-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ Thomas Attila Lewis (2011-04-08). «Interview Tim Conway - To Appear at the Wilbur on Sunday». bostonist.com. Արխիվացված է օրիգինալից 2011-04-09-ին. Վերցված է 2011-05-21-ին.
- ↑ «Tim Conway Jr. at IMDb». Արխիվացված է օրիգինալից 2011-11-09-ին. Վերցված է 2011-12-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիմ Կոնուեյ» հոդվածին։ |