Տիսա (լիճ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիսա (այլ կիրառումներ)
Տիսա (հունգ.՝ Tisza-tó), հայտնի է նաև որպես Կիշկորե ջրամբար (հունգարերեն՝ Kiskörei-víztározó), Հունգարիայի ամենամեծ արհեստական լիճը։ Գտնվում է Հևես մարզի հարավարևելյան եզրին։
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Կենտրոնական Եվրոպա | |
Երկիր | Հունգարիա | |
Երկարություն | 27 կմ | |
Ամենամեծ խորությունը | 17 մ | |
Միջին խորությունը | 1,3 մ | |
Ջրահավաքի մակերեսը | 127 կմ² | |
Վիքիպահեստում |
Որպես Տիսա գետի ջրհեղեղներից պաշտպանման ծրագրի մաս՝ 1973 թվականին կառուցվել է Տիսա ամբարտակը։ Լցավորումն ավարտվել է 1990-ական թվականներին՝ արդյունքում ունենալով 127 կմ² տարածությամբ լիճ, որն ունի 27 կմ երկարություն, միջին խորությունը կազմում է 1,3 մ, առավելագույն խորությունը՝ 17 մ, 43 կմ² տարածք են կազմում փոքրիկ կղզյակները։
Ջրամբարի կառուցման ավարտից հետո այս վայրը դարձել է հունգարացիների տոնական հավաքատեղին, քանի որ այն մատչելի է Բալատոն լճի համեմատ։ Տուրիստական ենթակառուցվածքների ստեղծմամբ ջրամբարն անվանվեց Տիսա լիճ և պաշտոնապես գրանցվեց որպես տուրիստական գրավչության վայր։
Լիճը (կամ ջրամբարը) ունի նոր տեղական էկոլոգիա՝ թռչունների, բույսերի և կենդանիների բազմազանությամբ։ 2012 թվականի ապրիլի 27-ին Տիսա գետի ափին բացվել է էկոկենտրոն, որը նախատեսված է Տիսա գետի հովտի, ջրամբարի, վայրի բնությամբ հետաքրքրվող զբոսաշրջիկների համար։
Պատկերասրահ
խմբագրել-
Լճի բնապատկերը
-
Կամուրջ Դեբրեցենում
-
Տիսան ամռանը
-
Էկոկենտրոն
Արտաքին հղումներ
խմբագրել- Webpage of the lake Արխիվացված 2008-11-30 Wayback Machine
- Webpage of Lake Tisza Ecocentre
- Lake Tisza at funiq.hu
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիսա (լիճ)» հոդվածին։ |