Տիվադար Կոստկա Չոնտվարի
Տիվադար Կոստկա Չոնտվարի (հունգ.՝ Csontváry Kosztka Tivadar, հուլիսի 5, 1853[1][2][3][…], Սաբինով, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[4] - հունիսի 20, 1919[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարական Խորհրդային Հանրապետություն[4]), նկարիչ։
Տիվադար Կոստկա Չոնտվարի հունգ.՝ Csontváry Kosztka Tivadar | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 5, 1853[1][2][3][…] |
Ծննդավայր | Սաբինով, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[4] |
Վախճանվել է | հունիսի 20, 1919[1][2][3][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարական Խորհրդային Հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և լրագրող |
Ոճ | էքսպրեսիոնիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
ստորագրություն![]() | |
![]() |
Կենսագրություն
խմբագրել1865 թվականին Չոնտվարիի ընտանիքը տեղափոխվեց Սրեդնեե գյուղ (այժմ Զակարպատյան մարզ)։ Տիվադարին ուղարկեցին սովորելու Ուժգորոդի առևտրի դպրոցում։ Նա աշխատել է որպես դեղագործ, ինչպես նրա հայրը։ 1881 թվականին նա պայծառատեսություն ունեցավ, որը նրան կանխորոշեց դառնալ հայտնի բնանկարիչ, «ավելի նշանավոր, քան ինքը` Ռաֆայելը»։
1883 թվականին Փարիզում նա հանդիպեց Միխայել Մունկաչիի հետ, ով համարվում է հունգարացի խոշորագույն նկարիչ։ Նա ճանփորդում էր Դալմատիայով, Իտալիայով, Հունաստանով, Հյուսիսային Աֆրիկայով և Մերձավոր Արևելքով։ 1900 թվականին նա փոխել է իր Կոստա ազգանունը Չոնտվարի կեղծանվան։
Ստեղծագործություն
խմբագրելՉոնտվարին սկսել է նկարել 1880-ական թվականների կեսերից։ Նա ունի ավելի քան հարյուր կտավներ։ Դրանք իրենց ոճով մոտ են իմպրեսիոնիզմին, որոնք ստեղծվել են 1903-1909 թվականների ընթացքում։ Իր նկարներում նույնպես կային կախարդական ռեալիզմի, սիմվոլիկան, առասպելական սյուրռեալիզմի, հետիմպրեսիոնիզմի հատկանիշներ[5]։
Չոնտվարիի ստեղծագործությունները ցուցադրվել են Փարիզում (1907, 1910) և Եվրոպայի այլ քաղաքներում, բայց ճանաչում չունեին իր հայրենիքում։ Հունգարիաում նկարիչը ուներ խենթի համբավ` տարօրինակ պահվածքի, ճգնավոր կյանքի և շփման մեջ մարգարեական տոն օգտագործելու համար։ Վերջին տարիներին նա գրել է գիրք, մի բրոշյուր, «էներգիան և արվեստը», «Քաղաքակիրթ մարդու սխալը» և «Հանճարը» հետազոտությունը. «Ով կարող է և ով չի կարող լինել հանճար»։ Իր կյանքի ընթացքում նա չի վաճառել ոչ մի նկար։ Հիմնական աշխատանքները նկարիչը հավաքել է Պեչ քաղաքի թանգարանում։
Ճանաչում
խմբագրելՉոնտվարիին նվիրված է համանուն գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորն է Զոլտանա Հուսարիկան (1980)։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Csontváry (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Csontvary — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118872273 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ scolio | EA Culture | էջ 2564
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիվադար Կոստկա Չոնտվարի» հոդվածին։ |