Տիտուս Լուկրեցիուս Կարուս
Տիտուս Լուկրեցիուս Կարուս (լատին․՝ Titus Lucretius Carus, մ.թ.ա. մոտ 98-55 թթ.), հռոմեացի փիլիսոփա և բանաստեղծ։
![]() | |
Ծնվել է | մ. թ. ա. 94 Պոմպեյ, Պոմպեյ, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա |
Մահացել է | մ. թ. ա. 55 Հռոմ, Հռոմեական Հանրապետություն ինքնասպանություն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Դավանանք | աթեիզմ |
Ուղղություն | Ատոմիզմ |
Մասնագիտություն | բանաստեղծ, փիլիսոփա և գրող |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[1][2] |
Ազդվել է | Գայոս Մեմիոս, Էպիկուրոս |
Ազդել է | Կիկերոն, Վերգիլիոս, Պիեր Գասենդի, Սթիվեն Գրինբլատ |
Ամուսին(ներ) | Lucilia? |
Հայր | անհայտ |
Մայր | անհայտ |
![]() |
Հարել է էպիկուրյան փիլիսոփայական դպրոցին։ Նրա կյանքի մասին համարյա ոչինչ հայտնի չէ, կա տեղեկություն, որ իր կյանքն ավարտել է ինքնասպանությամբ։ Վեց գրքից բաղկացած «Իրերի բնության մասին» (լատին․՝ De rerum natura) նշանավոր պոեմի հեղինակ է, որտեղ շարադրել է իր պատկերացումները կրոնի, տիեզերքի, երկրի, մարդու ֆիզիոլոգիական ու հոգեկան հատկանիշների, աշխարհի պատմության և այլ հարցերի մասին։ Հեղինակը նշում է, որ իր նպատակը սոսկ Էպիկուրոսի ուսմունքը վերաշարադրելն է, սակայն հասել է շատ ավելի մեծ արդյունքի՝ այլևայլ հարցերում հայտնելով ուշագրավ տեսակետներ և դրսևորվելով որպես ինքնատիպ մտածող։ Երկը հույժ արժեքավոր է իբրև բանաստեղծական արժանիքներով օժտված գեղարվեստական ստեղծագործություն։
Լուկրեցիոսի երկը թարգմանվել է հայերեն Գրիգոր Արեյանի կողմից[3]
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Mirabile: Digital Archives for Medieval Culture (իտալ.) — SISMEL – Edizioni del Galluzzo.
- ↑ CONOR.Sl
- ↑ Իրերի բնության մասին։ [Պոեմ] / Լուկրեցիոս ; Թարգմ.՝ Գր. Արեյան ; Խմբ. և առաջաբ. հեղ.՝ Ս. Տարոնցի. - Երևան։ Հայպետհրատ, 1960. - 226 էջ։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիտուս Լուկրեցիուս Կարուս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 680)։ |