Տիրակալը
«Տիրակալը» (իտալ.՝ Il Principe, նաև հաճախակի հանդիպվում է բնօրինակին մոտ, բայց իմաստով ոչ այդքան ճշգրիտ «Իշխանը» տարբերակը), ֆլորենցիացի փիլիսոփա և պետական գործիչ Նիկոլո Մաքիավելիի քաղաքական տրակտատը, որի մեջ նա նկարագրում է իշխանության բռնազավթման մեդոթաբանությունը, կառավարման մեթոդները և իդեալական տիրակալին բնորոշ հմտությունները։ Ի սկզբանե գիրքը կրում էր «Իշխանությունների մասին» (իտալ.՝ De Principatibus) անվանումը։
Տիրակալը իտալ.՝ Il principe | |
---|---|
1550 թվականին հրատարակված օրինակի էջը | |
Հեղինակ | Նիկոլո Մաքիավելի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | էսսե |
Թեմա | քաղաքականություն և քաղաքագիտություն |
Կազմված է | Description of the Manner in which Duke Valentino put Vitellozzo Vitelli, Oliverotto da Fermo, Lord Pagolo and the Duke of Gravina to Death? |
Բնօրինակ լեզու | իտալերեն |
Ստեղծման տարեթիվ | 1513 |
Հաջորդ | Դիսկուրսներ Լիվիոսի մասին |
Երկիր | Իտալիա և Ֆլորենցիայի Հանրապետություն |
Հրատարակման տարեթիվ | 1532 |
Թարգմանիչ հայերեն | Ալբերտ Բարսեղյան |
Il Principe Վիքիպահեստում |
Տրակտատը գրվել է մոտ 1513 թ., սակայն հրապարակվել է միայն 1532-ին, Մաքիավելիի մահվանից հինգ տարի անց։ Գիրքը իր ժամանակների պետության և նրա կառավարման մասին գիտելիքների համակարգման հիմնարար աշխատանք էր։ Աշխատության նյութերը չեն հնացել նույնիսկ մեր օրերին. գրքում նկարագրված սկզբունքները արդիական են նաև ժամանակակից քաղաքականության մեջ։ Առաջին հերթին գիրքը բովանդակում է իշխանության գլուխը անցնելու և միապետության ու հանրապետության պահպանման սկզբունքների նկարագրությունը։ Նիկոլո Մաքիավելին նկարագրում է իշխանության գլուխը անցնելու այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են հաջողությունը (հանգամանքների զուգադիպության հմուտ օգտագործումը), արիությունը, ստրությունը և հանցագործությունը։
Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուների, այդ թվում նաև հայերեն։
Բովանդակությունը
խմբագրել- Առաջաբան (Նիկոլո Մաքիավելիի ընծայագիրը նորին պայծառափայլություն լորենցո Մեդիչիին)։
- Գլուխ I. Քանի տեսակի պետություններ են լինում և ինչպես են ձեռք բերվում։
- Գլուխ II. Ժառանգական մենիշխանության մասին։
- Գլուխ III. Խառը պետությունների մասին։
- Գլուխ IV. Թե ինչու Դարեհի թագավորությունը, որը նվաճեվել էր Ալեքսանդրի կողմից, Ալեքսանդրի մաքից հետո չապստամբեց նրա հաջորդների դեմ։
- Գլուխ V. Ինչպես կառավարել այն քաղաքներն ու պետությունները, որոնք մինչև նվաճելը ապրել են սեփական օրենքներով։
- Գլուխ VI. Նոր պետությունների մասին, որոնք ձեռք են բերվում սեփական զենքով կամ քաջությամբ։
- Գլուխ VII. Նոր պետությունների մասին, որոնք ձեռք են բերվում ուրիշի զենքով կամ ճակատագրի բարեհաճությամբ։
- Գլուխ VIII. Նրանց մասին, ովքեր իշխանության են հասնում ոճրագործությամբ։
- Գլուխ IX. Քաղաքացիական մենիշխանության մասին։
- Գլուխ X. Ուրիշ ինչպես պետք է չափել պետության ուժը։
- Գլուխ XI. Եկեղեցական պետությունների մասին։
- Գլուխ XII. Զորքերի տեսակների և վարձկան զինվորների մասին։
- Գլուխ XIII. Դաշնակցային, խառը և սեփական զորքերի մասին։
- Գլուխ XIV. Ինչ պետք է անի տիրակալը ռազմական գործի առնչությամբ։
- Գլուխ XV. Թե ինչու են մարդկանց և մասնավորապես տիրակալներին գովաբանում կամ նախատում։
- Գլուխ XVI. Առատաձեռնության և խնայողության մասին։
- Գլուխ XVII. Դաժանության ու գրասրտության և այն մասին, թե ինչ ներշնչես, որ ավելի լավ լինի՝ սե՞ր, թե՞ վախ։
- Գլուխ XVIII. Այն մասին, թե տիրակալներն ինչպես պիտի իրենց խոսքը պահեն։
- Գլուխ XIX. Ինչպես խուսափել ատելությունից և արհամարհանքից։
- Գլուխ XX. Ամրոցների և շատ այլ բաների օգտակարության մասին։
- Գլուխ XXI. Ինչ պիտի անի տիրակալը հարգանքի արժանալու համար։
- Գլուխ XXII. Տիրակալի խորհրդականների մասին։
- Գլուխ XXIII. Ինչպես խուսափել քծնողներից։
- Գլուխ XXIV. Թե ինչու Իտալիայի տիրակալները զրկվեցին իրենց պետություններից։
- Գլուխ XXV. Ինչ ազդեցություն ունի ճակատագրի իշխանությունը մարդկանց գործերի վրա և ինչպես կարելի է դրան դիմակայել։
- Գլուխ XXVI. Իտալիան բարբարոսների ձեռքից ազատելու և երկրի տերը դառնալու կոչ։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրակալը» հոդվածին։ |