Տիրամայրն (տաղ)
Տիրամայրն հայկական միջնադարյան նշանավոր տաղ, որը վերագրվում է Գրիգոր Նարեկացուն։ «Տիրամայրն» յուրահատուկ հայկական «Ստաբատ մատեր» է։
Մեղեդին
խմբագրելՄեղեդին պահպանվել է առնվազն երկու գրառումով՝ Նիկողոս Թաշչյանի[1] և Կոմիտասի։ Թեև Կոմիտասի հայտնաբերսծ տաղը իր խոր ավանդականությամբ և այլ ոճական հատկանիշներով մոտիկ է Գրիգոր Նարեկացու այլ տաղերին, ապա խոսքերը լեզվա-ոճական և տաղաչափական հատկանիշերով, հավանաբար, փոքր-ինչ ուշ ժամանակի արգասիք են։
Տեքստը
խմբագրելՏեքստից հայտնի միայն առաջին տունը։ Առանձնանում է ընգծված ժողովրդական արտահայտություններով։
Տիրամայրն հանդեպ որդւոյն ի խաչին կայր տըրտմագին,
Եւ լըսելով զծարաւին, հառաչմամբ լայր ցաւագին,
Ի փուշ պըսակըն դիտելով, ողբ, կոծ, վայ տայր իւր անձին,
―Աչացըս լոյս, որդեակ Յիսուս, Ես ընդ քեզ մեռանիմ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Երգեցողութիւնք ս․ Պատարագի, 1874, էջ 186
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |