Տոմաշ Հուբոչան
Տոմաշ Հուբոչան (սլովակ.՝ Tomáš Hubočan, սեպտեմբերի 17, 1985[2][3], Ժիլինա, Ժիլինայի շրջան), սլովակ ֆուտբոլիստ, «Մարսել» ֆուտբոլային ակումբի և Սլովակիայի հավաքականի պաշտպան։
Տոմաշ Հուբոչան սլովակ.՝ Tomáš Hubočan | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Սլովակիա | |||||||||||||||||
Մականուն | Տոմո, Գուբո[1] | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 17, 1985[2][3] (39 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Ժիլինա, Ժիլինայի շրջան | |||||||||||||||||
Հասակ | 184 | |||||||||||||||||
Քաշ | 74 | |||||||||||||||||
Դիրք | Պաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Օլիմպիկ Մարսել | |||||||||||||||||
Համար | 15 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն
խմբագրելՎաղ կարիերա
խմբագրելԵրիտասարդ տարիներից Տոմաշը հանդես է եկել սլովակյան «Ժիլինա» ակումբի կազմում։ 2004-2005 թվականներին նա ընդգրկված էր հայտացուցակում, բայց դաշտ էր դուրս գալիս ոչ հաճախ։ 2006 թվականի հունվարին նա վարձավճարով տեղափոխվել է Զլատե Մորացվեի «Վիոն» ակումբ։ 2006 թվականի հունիսին Տոմաշը վերադարձել է «Ժիլինա», որտեղ անմիջապես դարձել է թիմի հիմնական խաղացող՝ հետագայում ճանաչվելով որպես Սլովակիայի առաջնության լավագույն պաշտպաններից մեկը։ 2006/07 մրցաշրջանում հաղթել է Սլովակիայի առաջնությունում։ Սլովակիայի հավաքականի կազմում նրա նորամուտը տեղի է ունեցել 2007 թվականի նոյեմբերի 21-ին՝ Սան-Մարինոյի հավաքականի դեմ խաղում։
«Զենիթ»
խմբագրել2008 թվականի փետրվարի 11-ին եռամյա պայմանագիր է կնքել «Զենիթ» ֆուտբոլային ակումբի հետ, տրանսֆերի գումարը կազմել է 3,8 մլն եվրո։ Բացի «Զենիթից» Տոմաշով հետաքրքրվում էին գերմանական «Բոխում» և «Նյուրնբերգ» ակումբները, սակայն պետերբուրգցիներն առաջարկել են ավելի շահավետ պայմաններ, ինչպես Հուբոչանին, այնպես էլ նրա նախկին ակումբին։ 2008 թվականին «Զենիթի» կազմում Հուբոչանը դարձավ Ռուսաստանի Սուպերգավաթի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունների հաղթող։
2008 թվականի սեպտեմբերի 30-ին գոլ է խփել սեփական դարպասին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում անցկացվող «Զենիթ»-«Ռեալ Մադրիդ» խաղի 4-րդ րոպեին, և արդյունքում «Զենիթը» պարտվել է 1:2 հաշվով։
2008 թվականին Հուբոչանը «Զենիթի» երկրորդ կազմում անցկացրել է 4 խաղ, որոնցում դաշտ էդուրս եկել մեկնարկային կազմում և ոչ մի անգամ չի փոխարինվել։ 2008 թվականի մրցաշրջանում ակումբի հիմնական կազմում անցկացրել է 14 խաղ, որոնցից 11-ը Ռուսաստանի առաջնությունում, սակայն գոլ չի խփել։ Հուբոչանի՝ քիչ խաղերին մասնակցելը մեծ մասամբ պայմանավորված էր նրանով, որ «Զենիթի» մարզիչ Դիկ Ադվոկատը չէր ցանկանում փոխել թիմի կազմը։ Հուբոչանին հոլանդացին դաշտ էր հանում միայն ծայրահեղ դեպքերում, չնայած իր խաղով սլովակ պաշտպանը մշտապես ապացուցել է, որ արժանի է շատ ավելիին։
2009 թվականին՝ այն բանից հետո, երբ բազմաթիվ վնասվածքներ ստացան նրա թիմակիցները, նա հնարավորություն ստացավ տեղ գրավել թիմի հիմնական կազմում, ինչը չէր հաջողվել ավելի վաղ, սակայն նա շարունակում է մնալ պահեստի խաղացող՝ մինչև օգոստոսի սկիզբը մասնակցելով յոթ պաշտոնական խաղի։ Երբ «Զենիթի» եզրային պաշտպանները որակազրկված էին, Տոմաշն անցկացրել է մի քանի խաղ պորտուգալական «Նասյոնալ» և Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբների դեմ՝ խաղալով իր համար նոր դիրքերում։ 2009 թվականի մրցաշրջանում Տոմաշը «Զենիթի» կազմում անցկացրել է 15 հանդիպում (Ռուսաստանի առաջնությունում՝ 11, երիտասարդական թիմերի առաջնությունում՝ 2, Ռուսաստանի գավաթի խաղարկությունում՝ 1, Եվրոպաի լիգայում՝ 1):
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմաշ Հուբոչան» հոդվածին։ |