Տոմաշ Ռաձինսկի
Տոմաշ Ռաձինսկի (լեհ.՝ Tomasz Radziński, դեկտեմբերի 14, 1973[1][2][3], Պոզնան, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհական ծագմամբ կանադացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող։ Խաղացել է Կանադայի հավաքականում։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | կանադացի | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Կանադա, Լեհաստան և Բելգիա | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 14, 1973[1][2][3] (50 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Պոզնան, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 174 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 73 կիլոգրամ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելԿանադա տեղափոխվելուց առաջ Տոմաշ Ռաձինսկին խաղացել է Լեհաստանում և Գերմանիայում։ 1990 թվականին միացել է «Նորթ Յորք Ռոքեթս» ակումբին, այնուհետև հանդես է եկել «St. Catharines Roma» ակումբում։ 1994 թվականին տեղափոխվել է «Ժերմինալ Բեերսխոտ», որտեղ մասնակցել է 104 խաղի և խփել 40 գոլ։ 1998 թվականին տեղափոխվել է Բելգիայի «Անդերլեխտ», որը հաղթել է Բելգիայի առաջնությունում, իսկ Ռաձինսկին 2000/01 մրցաշրջանում ճանաչվել է լավագույն ռմբարկու՝ դառնալով 23 գոլի հեղինակ։ 2001 թվականին ֆուտբոլիստին գնել է անգլիական «Էվերթոն» ակումբը 6.750.000 եվրոյով։ Հետագայում տեղափոխվել է Լոնդոնի «Ֆուլհեմ» 3 միլիոն եվրոյով։ Նա երեք տարի անցկացրել է այդ ակումբում՝ մասնակցելով 93 խաղի և խփելով 10 գոլ։ 2007 թվականի ամռանը տեղափոխվել է «Շկոդա Կսանտի» ակումբ։ 2008 թվականի օգոստոսին նա տեղափոխվել է «Լիերս» ակումբ 250 հազար եվրոյի դիմաց։
2013 թվականից մինչև 2015 թվականը աշխատել է որպես «Լիերս» ակումբի տեխնիկական տնօրեն։
Հավաքականում
խմբագրել1995 թվականից խաղացել է Կանադայի հավաքականում՝ անցկացնելով 46 հանդիպում և դառնալով 10 գոլի հեղինակ[4]։
Վիճակագրություն
խմբագրելՄրցաշրջան | Ակումբ | Երկիր | Խաղեր | Գոլեր | |
---|---|---|---|---|---|
1994/95 | Ժերմինալ Բեերսխոտ | Բելգիա | 28 | 6 | |
1995/96 | Ժերմինալ Բեերսխոտ | Բելգիա | 22 | 9 | |
1996/97 | Ժերմինալ Բեերսխոտ | Բելգիա | 23 | 8 | |
1997/98 | Ժերմինալ Բեերսխոտ | Բելգիա | 31 | 19 | |
1998/99 | Անդերլեխտ | Բելգիա | 22 | 15 | |
1999/00 | Անդերլեխտ | Բելգիա | 22 | 13 | |
2000/01 | Անդերլեխտ | Բելգիա | 31 | 23 | |
2001/02 | Էվերթոն | Անգլիա | 27 | 6 | |
2002/03 | Էվերթոն | Անգլիա | 30 | 10 | |
2003/04 | Էվերթոն | Անգլիա | 34 | 8 | |
2004/05 | Ֆուլհեմ | Անգլիա | 35 | 6 | |
2005/06 | Ֆուլհեմ | Անգլիա | 33 | 2 | |
2006/07 | Ֆուլհեմ | Անգլիա | 35 | 2 | |
2007/08 | Շկոդա Կսանտի | Հունաստան | 21 | 14 | |
2008/09 | Լիերս | Բելգիա | 35 | 17 | |
2009/10 | Լիերս | Բելգիա | 24 | 16 | |
2010/11 | Լիերս | Բելգիա | 30 | 7 | |
Ընդհանուր | 489 | 181 |
- 2011 թվականի հուլիսի 29-ի դրությամբ
Ձեռքբերումներ
խմբագրել- Բելգիայի չեմպիոն – 1999/00, 2000/01
- Բելգիայի գավաթակիր – 1996/97
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Canada — Record International Players» (անգլերեն). rsssf.com. Վերցված է 26.12.2013-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի պաշտոնական էջը «Լիերս» ակումբի կայքում Արխիվացված 2009-02-02 Wayback Machine(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը footballdatabase.com կայքում(անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմաշ Ռաձինսկի» հոդվածին։ |