Տորնադո
Տորնադո, մթնոլորտային մրրիկ։
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/e/ee/%D0%92%D0%BE%D0%B4%D1%8F%D0%BD%D0%BE%D0%B9-%D1%81%D0%BC%D0%B5%D1%80%D1%87---6-%D0%B0%D0%B2%D0%B3%D1%83%D1%81%D1%82%D0%B0-2010-%D0%91%D1%83%D0%B4%D0%B2%D0%B0%2C-%D0%A7%D0%B5%D1%80%D0%BD%D0%BE%D0%B3%D0%BE%D1%80%D0%B8%D1%8F%2C-%D0%90%D0%B4%D1%80%D0%B8%D0%B0%D1%82%D0%B8%D0%BA%D0%B0.jpg/250px-%D0%92%D0%BE%D0%B4%D1%8F%D0%BD%D0%BE%D0%B9-%D1%81%D0%BC%D0%B5%D1%80%D1%87---6-%D0%B0%D0%B2%D0%B3%D1%83%D1%81%D1%82%D0%B0-2010-%D0%91%D1%83%D0%B4%D0%B2%D0%B0%2C-%D0%A7%D0%B5%D1%80%D0%BD%D0%BE%D0%B3%D0%BE%D1%80%D0%B8%D1%8F%2C-%D0%90%D0%B4%D1%80%D0%B8%D0%B0%D1%82%D0%B8%D0%BA%D0%B0.jpg)
Առաջանում է ամպրոպային ամպերում և սև թևքի կամ կնճիթի ձևով տարածվում ներքև՝ հաճախ մինչև երկրի մակերևույթը։ Բարձրությունը կարող է հասնել 800-1500։
Տորնադոներն ունենում են.
- վերին ձագարաձև, որով միախառնվում է ամպերին,
- ներքին՝ շրջված ձագարաձև լայնացումներ։
Տորնադոյում օդը սովորաբար շարժվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, միաժամանակ պարուրաձև բարձրանում վերև՝ ձգելով փոշի և ջուր։ Օդի պտտման արագությունը վայրկյանում մի քանի տասնյակ մետր է։ Տրամագիծը չափվում է տասնյակ (ցամաքի) և հարյուրավոր (ծովերի վրա) մետրերով։ Գոյատևման ընթացքում տորնադոն անցնում է 40-60 կմ։ Ուղեկցվում է ամպրոպով, անձրևով և կարկուտով։ Կարող է մեծ ավերածություններ պատճառել։ Տորնադոն ցամաքի վրա երբեմն կոչվում է տրոմբ։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տորնադո կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 416)։ |