Տուհք (Տուհեր), հայկական ցեղ։

Անանիա Շիրակացու «Աշխարհացույցում» հիշատակվում է Տուչքուստակ գավառանունը (ակադեմիկոս Սուրեն Երեմյանը գտնվում է, որ պետք է լինի՝ Տուշքուստակ)։ Քուստակ պարսկերեն նշանակում է գավառ, ուրեմն՝ Տուս գավառ։ 9-րդ դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցուն հայտնի էր Տուս բնակավայրը։ «Տուս»-ը տեղանուն դարձած ցեղանուն է։ Գրաբարում Տուսի ուղղականը՝ Տուհքն է, սեռականը՝ Տուաց։ Հետևաբար, նոր կազմավորվող հայ ժողովրդի մասը կազմող տուհ ցեղից և տուհ ցեղանունից կազմված Տուհք գավառանունը Տուս-Տուհքն է։ Հետագայում՝ 8-9-րդ դարերում Տուհք դժվար արտասանելի տեղանունը ենթարկվելով հայերենի զարգացման առանձնահատկություններին, տեղի է տալիս ավելի բարեհնչուն, բայց նույնարմատ Տավուշ անվանը[1]։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել