Տուղրա
Տուղրա (тогра; արաբ․՝ طغراء, թուրքերեն՝ tuğra, օսմ. طغراء — tuğra, Ղրիմի թաթարերեն՝ tuğra), կառավարչի (սուլթանի, խալիֆի, խանի) անձնական նշանը, ինքնագիրը՝ պարունակող անունն ու կոչումը։ Այն առավել տարածված էր Օսմանյան կայսրությունում, որտեղ այն տեղադրված էր բոլոր պետական փաստաթղթերի վրա, երբեմն նաև մզկիթների մետաղադրամների և դարպասների վրա։
Ուլուբեյ Օրհան I-ի ժամանակներից, որը փաստաթղթերում թանաքով թաթախված ափի տպագիր է կիրառել, սովորություն է դարձրել սուլթանի ստորագրությունը շրջապատել իր և հոր կոչման պատկերներով, բոլոր բառերը միաձուլելով հատուկ գեղագրական ոճով` ձեռք է բերվում ափի հետ հեռավոր նմանություն։ Տուղրան ձևավորվում է դեկորատիվ արաբական գրերի տեսքով (տեքստը կարող է լինել ոչ միայն արաբերեն, այլ նաև պարսկերեն, թյուրքերեն և այլն)։ Օսմանական կայսրություն տուղրան կեղծելու համար մահապատիժ էր սահմանվում։
Ռուսական ցարերը մինչև Պետրոս I-ն իրենց դիվանագիտական զինանոցում ունեին անվանական տուղրաներ` մուսուլմանական արևելքի կառավարիչներին ուղղված նամակները, գրությունները ֆիքսելու համար[1]։
Պատկերասրահ
խմբագրել-
Տուղրայի էլեմենտները
-
Առաջին տուղրան՝ Օհրան I-ի տուղրան (1326)
-
Սուլեյման I-ի տուղրան (1520)
-
Սելիմ III-ի տուղրան (1789)
-
Աբդուլ Համիդ II-ի տուղրան (1876)
-
Մեհմեդ V-ի տուղրան (1909), «Գալիպոլյան աստղի» վրա
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Вера Постнова Золотое Перо восточной каллиграфии Независимая газета 2005-04-04
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուղրա» հոդվածին։ |