Տրանկվիլիզատորները (tranquilo - հանգստություն) կամ անքսիոլիտիկները (anxios - տագնապ, lysis - լուծում) վերացնում կամ թուլացնում են նևրոզներին բնորոշ վախը, տագնապը, անհանգստությունը, ներքին լարվածությունը։

Տագնապ

խմբագրել

Տագնապը մարդու՝ առավել հաճախ զարգացող, յուրահատուկ հարմարողական նշանակություն ունեցող կարևորագույն հույզերից է, որը թույլ է տալիս խուսափել վտանգից, զերծ մնալ հակասոցիալ արարքներից և պատրաստվել ապագային։ Սակայն, եթե տագնապը ծնող պատճառը զուրկ է որևէ հիմքից, կամ տագնապի հզորությունը գերազանցում է այն ծնող պատճառը կամ պատճառ առհասարակ գոյություն չունի, ապա այստեղ մենք գործ ունենք ախտաբանական տագնապի հետ։ Այն խոչընդոտում է անհատի նորմալ գործունեությանը, բերում հիվանդագին վիճակի։ Տագնապային վիճակ ապրող անհատների մոտ կեղևի առաջճակատային հատվածում թուլանում է գամմա-ամինակարագաթթվային (ԳԱԿԹ) համակարգի արգելակող ազդեցությունը համապատասխան ընկալիչերի վրա, պակասում է բենզոդիազեպինային (ԲԴԶ) ընկալիչների խտությունը

Տագնապամարիչներ

խմբագրել

Տագնապամարիչները վերացնում են այն դիսբալանսը, որն առկա է հոգեկան ադապտացիոն մեխանիզմների միջև, որի արդյունքում վերանում են անհանգստությունը, տագնապը, վախը, ագրեսիան։ Բացի այդ տագնապամարիչները բարձրացնում են սթրեսի նկատմամբ կայունությունը և էքստրեմալ իրավիճակների նկատմամբ ադապտացիոն մեխանիզմների հնարավորությունները։

Տրանկվիլիզատորների խմբեր

խմբագրել

Տրանկվիլիզատորների խմբում ընդգրկված են տարբեր քիմիական կառուցվածք և ազդեցության մեխանիզմ ունեցող դեղեր՝ 1. Բենզոդիազեպինային ընկալիչների համազդիչներ (բենզոդիազեպիններ)՝ Diazepam, Fenazepam) և այլն, 2. Սերոտոնինային ընկալիչների համազդիչներ (Buspirone) 3. Բարբիտուրատներ (Barbiturates) 4. Տարբեր մեխանիզմներավ ազդող դեղեր (Zolpidem, Meprobamat և այլն)