Տրանսհումանիզմ
Տրանսհումանիզմ (լատիներեն մասնիկներ ՝ trans ֊ անդր, homo-մարդ), հապավումը H+ կամ h+, բարոյա֊էթիկական և փիլիսոփայական ուսմունք, որը դիտարկում է տեխնիկական առաջընթացը որպես մարդ տեսակի հիմնային խնդիրների լուծման միջոց։ Նման խնդիրների ցանկում առանձնացվում են՝ բոլոր տեսակի հիվանդությունները, տառապանքը, ծերացումը և նույնիսկ ֆիզիկական մահը։ Տրանսհումանիստները վերլուծում են նման տեխնոլոգիաների կիրառման հեռանկարները, ինչպես նաև դրանց հետ առնչվող հնարավորությունները և ռիսկերը[1]։
Եզրի առաջացումը
խմբագրել«Տրանսհումանիզմ» եզրն առաջին անգամ օգտագործվել է կենսաբան Ջուլիան Հաքսլիի կողմից, ով հանրահայտ գրող Օլդոս Հաքսլիի եղբայրն էր։ Իր 1927 թվականի «Կրոնը առանց հայտնությունների» հրատարակությունում, խոսելով տրանսհումանիզմի մասին, նա գրել է՝
Մարդ տեսակը ցանկության դեպքում կարող է գերազանցել(անցնել) ինքն իրեն, և ոչ միայն ժամանակավոր և որպես մի առանձին անհատականություն, այլ ամբողջապես, որպես մարդկություն[2]... |
Պատմություն
խմբագրելՄերօրյա տրանսհումանիզմը դիտարկվում է որպես հումանիզմի գաղափարական շարունակությունը և կցորդը։ Իր ակունքներում ունենալով Լուսավորական շարժումը, տրանսհումանիզմը կարևորում է գիտությունը և քննադատական մտածողությունը` սոցիալական առաջընթացի խթանման գործում։ 18֊րդ դարի գերմանացի մեծագույն փիլիսոփա և առաջընթացի ջատագով Իմանուիլ Կանտը հավատում էր, որ առաջընթացը և բանականությունը ի զորու են հաղթահարել մարդկության դեմ ծանրացած բոլոր խնդիրները, ինչպիսիք էին հալածանքները, տգիտությունը, ավելորդ աշխատանքը, կամ նույնիսկ մարդու մահը։
Դարվինի էվոլյուցիոն տեսությունը ազդարարեց գիտական ֆիզիկալիզմի մի նոր պարադիգմի սկիզբ, որը հայտարարում էր, որ տեխնոլոգիաները կարող են բարելավել մարդու օրգանիզմի ֆիզիկական հատկությունները։ Իդնուստրիալ ազգերը, ինչպիսիք էին ԱՄՆ֊ն, Ավստարլիան, Ֆինլանդիան կամ Շվեդիան իրականացնում էին պետության կողմից ֆինանսավորվող եվգենիկայի ծրագրեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, նման ծրագրերը դադարեցվում են, քանի որ դրանք ակամայից կապվում էին նացիստական գաղափարախոսության հետ։
Հետպատերազմյան շրջանում գրանցվող սոցիալական սրըթնաց փոփոխությունները սկսվում են առնչվել տիեզերագնացության, բժշկական և համակարգչային տեխնոլոգիաների բուռն զարգացման հետ։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրանսհումանիզմ» հոդվածին։ |