Տրիխոֆիտոն
Տրիխոֆիտոն (լատին․՝ Trichophyton), կորիզավորների վերնաթագավորության սնկերի տեսակ, որը ներառում է մակաբուծային տեսակներ, որոնք առաջացնում են միկրոզներ, այդ թվում ոտնաթաթի էպիդերմոֆիտիա, խուզող մկնատամ (որքին), աճուկային էպիդերմոֆիտիա և եղունգների, գորտնուկների, մաշկի և գլխի մակերեսի նմանատիպ այլ վարակներ։ Տիխոֆիտոնը բնութագրվում է հարթ (гладкостенные) մակրո- և միկրոկոնիդիաների (բազմաբջիջ սպորներով անսեռ սերունդ) զարգացմամբ։
Տրիխոֆիտոն | |
---|---|
![]() | |
Տեսակ | տաքսոն |
![]() |
Տրիխոֆիտոն | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Սնկեր (Fungi) |
Տիպ/Բաժին | Պայուսակավոր սնկեր (Ascomycota) |
Ենթատիպ | Pezizomycotina |
Դաս | Eurotiomycetes |
Ենթադաս | Eurotiomycetidae |
Կարգ | Onygenales |
Ընտանիք | Arthrodermataceae |
Ցեղ | Տրիխոֆիտոն (Trichophyton) Malmsten |
Մակրոկոնիդիաները հիմնականում նստած են անմիջապես հիֆերի կամ կարճ ոտիկների վրա, բարակ- կամ հաստպատային են, բուլավանմաններից մինչև իլիկաձև, 4-8-ից մինչև 8-50 մկմ չափերով։ Մակրոկոնիդիաները քիչ են կամ բացակայում են բազմաթիվ տեսակների մոտ։ Միկրոկոնիդիաները լինում են գնդանման, տանձանման մինչև բուլավայանման կամ անկանոն ձևի, 2-4 մմ չափերով։
Տեսակներ
խմբագրելԳեոֆիլային տեսակները հիմնականում ապրում են հողի մեջ։ Անտրոպոֆիլ տեսակներով հիմնականում վարակվում են մարդիկ։ Զոոֆիլ սնկերով ավելի շատ վարակվում են կենդանիները, քան մարդիկ։ Մարդիկ ու կենդանիներ մակաբույծ կամ դերմատոֆիտ սնկերի բնական կրողներ են։
Trichophyton ajelloi | գեոֆիլ |
Trichophyton concentricum | անթրոպոֆիլ |
Trichophyton equinum | զոոֆիլ (ձիեր) |
Trichophyton flavescens | գեոֆիլ (փետուրներ) |
Trichophyton gloriae | գեոֆիլ |
Trichophyton megnini | անթրոպոֆիլ |
Trichophyton mentagrophytes var. erinacei | զոոֆիլ (ոզնիներ) |
Trichophyton interdigitale | անթրոպոֆիլ |
Trichophyton onychocola | գեոֆիլ |
Trichophyton phaseoliforme | գեոֆիլ |
Trichophyton redellii | զոոֆիլ (չղջիկներ)[1] |
Trichophyton rubrum | անթրոպոֆիլ |
Trichophyton rubrum խավավար շտամ | անթրոպոֆիլ |
Trichophyton rubrum հատիկավոր լարում | անթրոպոֆիլ |
Trichophyton schoenleinii | անթրոպոֆիլ |
Trichophyton simii | զոոֆիլ (կապիկներ, ընտանի) |
Trichophyton soudanense | անթրոպոֆիլ |
Trichophyton terrestre | գեոֆիլ |
Trichophyton tonsurans | անթրոպոֆիլ |
Trichophyton vanbreuseghemii | գեոֆիլ |
Trichophyton verrucosum | զոոֆիլ (ԽԵԿ, ձիեր) |
Trichophyton violaceum | անթրոպոֆիլ |
Trichophyton yaoundei | անթրոպոֆիլ |
Ազդեցությունը մարդու վրա
խմբագրելԱնթրոպոֆիլ տեսակներն առաջացնում են դերմատոֆիտների տարբեր ձևեր, մաշկի սնկային վարակներ։ Այդ տեսակի կերատինոֆիլային են. նրանք սնվում են եղունգների, մազերի և մահացած մաշկի կերատինները լուծելով։
Trichophyton concentricum առաջացնում է կղմինդրասնկային միկոզ (черепицеобразный микоз) մաշկի վարակ, որն արտահայտվում է մի շարք համակենտրոն օղակների ժայթքումով, որոնք կազմում են պապուլասկվամոզային կարկատաններ (patc)[2]։
Trichophyton rubrum եւ Trichophyton interdigitale վարակելով ոտնաթաթը առաջացնում են ոտնաթաթի դերմատոֆիտիա (стопа атлета - մարզիկի ոտնաթաթ), ոտքի եզունգների սնկային վարակներ (tinea unguium, կամ օնիխոմիկոզ), աճուկային դերմատոֆիտիա - մաշխաբորբ (tinea cruris), և խուզող մկնատամ (tinea corporis)։
Վարակը հեշտությամբ կարող է տարածվել մարմնի այլ մասերի վրա, ինչպես նաեւ պահպանվել իրերի և հիվանդին շրջապատող միջավայրում (գուլպաներ, կոշիկներ, հագուստ, ցնցուղ, լոգանք, հատակներ, գորգեր և այլն)։ Նա կարող է փոխանցվել դիպչելու դեպքում, վարակված մասնիկների հետ հպման դեպքում (մահացած մաշկի, եղունգների կտորների, մազերի), որոնք թափվում են վարակակրի վրայից և սնկի սպորների հետ շփման դեպքում։ Այդ սնկերը զարգանում են տաք, խոնավ մութ վայրերում, օրինակ, փակ կոշիկի մեջ քրնած ոտքերի մաշկի մատների եղջերակերպ վերին շերտերում կամ հասարակական ցնցուղարանների խոնավ հատակին մահացած մաշկի մասնիկների վրա։ Սպորները վերացնելը չափազանց դժվար է, և նրանք տարածվում է ամենուր։
Երբ սնկի գիֆերը խրվում են մաշկի մեջ և կերատինը լուծելու համար բաց են թողնում ֆերմենտներ, նրանք կարող են առաջացնել նյարդային վերջավորությունների գրգռում, որը հանգեցնում է քորի։ Քորը քորելու ցանկություն է առաջացնում, որն օգնում է մաշկի մասնիկներին որ տեղափոխվեն և սունկը տարածվի տիրոջ մարմնի մյուս մասերի վրա։ Քերծվածքները նաև հեշտացնում են սնկերի տարածումը դեպի մաշկի խորքը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The fungus Trichophyton redellii sp. Nov. Causes skin infections that resemble white-nose syndrome of hibernating bats». J Wildl Dis. 51 (1): 36–47. 2015 թ․ հունվար. doi:10.7589/2014-05-134. PMID 25375940.
- ↑ «Malabar itch — definition from Biology-Online.org». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Doctor Fungus Արխիվացված 2012-11-02 Wayback Machine
- Mycology Unit at the Adelaide Women’s and Children’s Hospital Արխիվացված 2007-05-24 Wayback Machine
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիխոֆիտոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիխոֆիտոն» հոդվածին։ |