Տրիկոտաժ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Տրիկոտաժ, հյուսած կտավ կամ տեքստիլային արտադրանք, որը ստացվում է մեկ կամ մի քանի թելերից կազմված օղակների փոխհյուսմամբ։ Տրիկոտաժ գործում են ձեռքով և տարիկոաաժի մեքենաներով։ Ի տարբերություն մյուս տեքստիլային արտադրանքների օժտված է բարձր ձգելիությամբ, էլաստիկությամբ, փափկությամբ, ծակոտկենությամբ, ցածր ճմրթվելիությամբ, գեղեցիկ տեսքով, օգտագործման հարմարավետությամբ և այլն։ Տրիկոտաժ հիմնականում կիրառում են հագուստի պատրաստման համար, ինչպես նաև արհեստական կաշվի և մորթու, կոշիկի, բժշկական և տեխնոլոգիական արտադրանքների արտադրության մեջ։
Հիմնական բնութագրերը և հատկությունները
խմբագրելՏրիկոտաժի կառուցվածքը պայմանավորված է հյուսվածքով և հյուսվածքի օղակների երկրաչափական պարամետրերով, թելերի գծային խտությամբ, թելի կառուցվածքով և այլն։ Տրիկոտաժի որակը որոշվում է մակերևութային խտությամբ, օղակային սյուների ուղղությամբ միավոր երկարության օղակների թվով և օղակային շարքերով, ինչպես նաև մեխանիկական և ֆիզիկական հատկություններով։
Մակերևութային խտություն
խմբագրելԿախված է կառուցվածքից ու հարդարումից և բնութագրում է նյութատարությունը, անուղղակիորեն նաև հաստությունը։ Տրիկոտաժի մեխանիկական հատկությունների գնահատման ժամանակ որոշում են ձգելիությունը, առաձգականությունը, էլաստիկությունը, խզման ամրությունը, տրորումը, եզրերի ոլորվածությունը, օղակների արձակվելը և այլն։
Զգելիություն
խմբագրելԿախված է հյուսվածքի տեսակից և օղակների կառուցվածքից, առավել մեծ չափերով ձգվում է լայնահյուսվածքային, ավելի քիչ՝ հենքահյուսվածքային տրիկոտաժը։ Զգելիությունի առաձգականությունը և էլաստիկությունը շահագործման ժամանակ նպաստում են տրիկոտաժե արտադրանքի ձևի պահպանմանը և հիմնականում պայմանավորված է հումքի տեսակով և հյուսվածքով։
Խզման ամրություն
խմբագրելՍովորաբար կազմում է կտավի լայնական կտրվածքի մեջ մտնող թելերի գումարային ամրության 50-70%-ը։ Տրորման նկատմամբ կայունությունը կախված է մանրաթելի կառուցվածքից, հյուսվածքից, կտավի խտությունից, շփման գործակցից, արտադրանքի հաստությունից, հարդարումից։ Շահագործման ընթացքում արտադրանքի արձակվելը արագացնում է մաշումը։ Եզրերի ոլորվածությունը բնորոշ է մեկ ասեղնակալ ունեցող մեքենաներով մշակված բոլոր հյուսվածքներին։
Ոլորվածության մեծություն
խմբագրելԿախված է թելի առաձգականությունից և գծային խտությունից։ Տրիկոտաժե արտադրանքների մաշումը երբեմն արագանում է շահագործման և լվացման ժամանակ արտադրանքի չափսերի և ձևի անբավարար կայունության պատճառով։ Տրկոտաժի ձևակայունությունը կարելի է ապահովել հյուսվածքի բարձր խտությամբ, քիմիական կայունացմամբ և այլն։
Հիգենիա
խմբագրելՏրիկոտաժե արտադրանքի հիգիենիկության գնահատման ժամանակ սովորաբար որոշվում են ֆիզիկական հատկությունները, հիգրոսկոպիկություն, օդա, ջրա և գոլորշաթափանցելիություն, էլեկտրականանալու հատկություն, ջերմապաշտպանություն և այլն։
Հիգրոսկոպիկություն
խմբագրելԿախված է մանրաթելի բնույթից։ Օղակային կառուցվածքի շնորհիվ տրիկոտաժի օդա, ջրա և խոնավաթափանցությունն ավելի բարձր է, քան գործվածքներինը։ Փոփոխելով օգտագործվող թելերի կառուցվածքը և հյուսվածքի խտությունը՝ կարելի է ստանալ տարբեր թափանցելիության տրիկոտաժ։
Տրիկոտաժի էլեկտրականացումը
խմբագրելԿախված է տրիկոտաժի թելքային կազմից։ Այն փոքրացնելու համար տրիկոտաժը մշակում են քիմիական պրեպարատներով՝ անտիստատիկներով։ Նախկին ԽՍՀՄ–ում տրիկոտաժը ատեստավորվում էր որակի 2 կարգով՝ բարձր և առաջին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |