Ցանկությունների ծառ
Ցանկությունների ծառ (Պատկերներ մինչհեղափոխական վրացական գյուղի կյանքից, վրաց.՝ ნატვრის ხე), 1976 թվականին Վրացֆիլմ կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ, դրամա։
Կադր «Ցանկությունների ծառ» ֆիլմից | |
Երկիր | ԽՍՀՄ Վրացական ԽՍՀ |
Ժանր | դրամա |
Թվական | 1976 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Թենգիզ Աբուլաձե[1] |
Սցենարի հեղինակ | Ռևազ Ինանիշվիլի Թենգիզ Աբուլաձե |
Դերակատարներ | Սոֆիկո Ճիաուրելի, Կախի Կավսաձե, Ռամազ Չխիկվաձե, Լիկա Կավջարաձե, Զազա Կոլելիշվիլի և Գիվի Բերիկաշվիլի |
Օպերատոր | Լոմեր Ախվլեդիանի |
Երաժշտություն | Բիձինա Կվեռնաձե և Jakob Bobokhidze? |
Կինոընկերություն | Վրացֆիլմ |
Տևողություն | 108 րոպե |
IMDb | ID 0075963 |
ԿինոՊոիսկ | ID 46354 |
Թենգիզ Աբուլաձեի ֆիլմերի եռագրության երկրորդ ֆիլմն է («Աղոթք» - «Ցանկությունների ծառ» - «Զղջում»)։
Սյուժե
խմբագրելՖԻլմը նկարահանվել է Գեորգի Լեոնիձեի նովելի մոտիվներով և պատմում է մինչհեղափոխական Վրաստանի գյուղի մասին։ Մարիտան սիրահարվում է իր համագյուղացուն՝ աղքատ Գեդիային։ Սակայն աղջկա հարազատներն ու գյուղի տանուտերը որոշում են աղջկան իր կամքին հակառակ ամուսնացնել հարուստ նախրապանի հետ։ Գեդիան վերադառնում է իր սիրելիի մոտ, և նրանք նորից հանդիպում են։ Այդ հանդիպման մասին իմանում են Մարիտայի ամուսնու ազգականները, և տանուտիրոջ կարգադրությամբ Մարիտային նստեցնում են ավանակի վրա, տանում գյուղի փողոցներով ու ցեխ շպրտում նրա վրա։ Չտանելով այդ անպատվությունը՝ աղջիկը մահանում է։ Մահանում է նաև Գեդիան։
Ֆիլմում նշանակալի դեր ունեն մինչհեղափոխական Վրաստանի գյուղի բնակիչների կենցաղը, գյուղի խելագարների ու կախարդների վառ կերպարները՝ «արիստոկրատ» Ֆուֆալան ու «փիլիսոփա» Բուբալան, ում ծաղրում են երեխաները։ Ֆիլմի վերնագիրը գալիս է խենթ Էլիոզից, ով ձմռային անտառում փորձում է գտնել կախարդական «ցանկությունների ծառը»։
Մրցանակներ
խմբագրել- 1977 – Համամիութենական կինոփառատոնի գլխավոր մրցանակ
- 1977 – «Ոսկե բիզոն» մրցանակ ռեժիսուրայի համար Թեհրանի VI միջազգային կինոփառատոնում[2]
- 1978 – Հատուկ մրցանակ Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնում
- 1979 – Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ[3]
- 1979 – «Դավիթ դի Դոնատելլո» մրցանակ – արտասահմանյան լավագույն ֆիլմի համար, որ ցուցադրվել է Իտալիայում
- 1988 – Լենինյան Մրցանակ – Թենգիզ Աբուլաձե
Դերերում
խմբագրել- Լիկա Կավժարաձե - Մարիտա
- Իոսեբ Ջաչվլիանի - Գեդիա
- Զազա Կոլելիշվիլի - Շետե
- Կոտե Դաուշվիլի - Ցիցիկորե
- Սոֆիկո Ճիաուրելի - Ֆուֆալա
- Տեմինա Տուաևա - Նարգիզա
- Կախի Կավսաձե - Իորամի
- Էրոսի Մանջգալաձե - Բումբուլա
- Օթար Մեգվինետուխուցեսի - Էլիոզ
- Ռամազ Չխիկվաձե - Օխրոխինե
- Գեորգի Գեգեճկորի - Չաչիկա
- Սեսիլ Թաղայշվիլի - Մարադիա
Քաղվածք
խմբագրել- Երեք բան չկա աշխարհում. սանդուղք դեպի երկինք, կամուրջ՝ ձգված ծովերի վրա, և արդարություն մարդկային սրտում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.imdb.com/title/tt0075963/
- ↑ «Искусство кино» № 2, 1978.
- ↑ «Абуладзе, Тенгиз Евгеньевич – RuData.ru». Արխիվացված է օրիգինալից 2021-01-17-ին. Վերցված է 2015-10-27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ցանկությունների ծառ» ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ցանկությունների ծառ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- «Ցանկությունների ծառ» ֆիլմը ՅուԹյուբ կայքում
- «Ցանկությունների ծառ» ֆիլմը kinopoisk.ru կայքում