Ցանկո Լավրենով
Ցանկո Լավրենով (բուլղար․՝ Цанко Лавренов / Tsanko Lavrenov[5], 24 նոյեմբերի, 1896, Պլովդիվ, Բուլղարիա - 18 հոկտեմբերի, 1978, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի նկարիչ, գծանկարիչ։ Լավրենովը չի ստացել նկարչական լիարժեք կրթություն և քիչ է ծանոթ եղել ակադեմիական այնպիսի գիտակարգերի, ինչպիսիք են հեռանկարը, անատոմիան ու գունագիտությունը։ Սակայն նա կարողացել է գտնել իր աշխատանքներում «ողջ Բուլղարիայի» ամբողջական կերպարի արտացոլման ինքնատիպ ձևը՝ խոր զգացմունքայնությամբ ու ամենայն մանրամասնությամբ պատկերելով վանական բարդ համալիրներ, ժողովրդական տոներ, քաղաքային համայնապատկերներ[6]։ Ցանկո Լավրենովը հանդես է եկել նաև որպես արվեստագետ և արվեստի ուսումնասիրող, զբաղվել է քննադատությամբ, հեղինակել նկարիչներին նվիրված մենագրություններ։
Ցանկո Լավրենով բուլղար․՝ Цанко Лавренов | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1896[1][2] կամ նոյեմբերի 14, 1896[3] |
Ծննդավայր | Պլովդիվ, Բուլղարիա[4] |
Վախճանվել է | 18 հոկտեմբերի 1978 թ |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Մասնագիտություն | արվեստի քննադատ և նկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Tsanko Lavrenov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՑանկո Լավրենովը ծնվել է 1896 թվականի նոյեմբերի 24-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում։ Նրա պապը՝ Լավրենտին, տարված է եղել հին ձեռագրերի ուսումնասիրությամբ, պատճենել է կաթոլիկական նկարազարդ ձեռագրեր։ Ցանկո Լավրենովը, Պլովդիվում ավարտելով Սուրբ Ավգուստինի ֆրանսիական կաթոլիկական քոլեջը, մեկնել է Վիեննա, որտեղ 1920-1921 թվականներին սովորել է Սուրբ Աննայի մասնավոր նկարչական ուսումնարանում։
Ռիլայի վանական համալիրի բնանկարները սկիզբ են դնում նկարների մի մեծ շարքի, իսկ 1935-1936 թվականներին Աթոս լեռն այցելելուց հետո ստեղծված նկարները վկայում են, որ նկարիչը հասել է այն համոզման, որ ճիշտ է անդրադարձը միջնադարյան սրբանկարչության ավանդույթներին, ինչպիսիք են մտահղացման ու կատարման միասնությունը, սյուժեի շնչավորումը[7]։
Ցանկո Լավրենովը հիմնվել է Բուլղարական վերածննդից եկող ավանդույթների վրա, ինչպես նաև մանրամասն ուսումնասիրել է հնագույն ճարտարապետական արվեստը։ Երկար ժամանակ է հատկացրել վանքերի ուսումնասիրմանը՝ ուշադրության արժանացնելով որմնանկարներին, խճանկարներին, վանական գրադարաններում պահվող հնագույն ձեռագրերում առկա մանրանկարներին։ Նա հասկանում է, որ իր իսկական ուսուցիչը կարող է դառնալ բուլղարացի նկարիչ Զախարի Զոգրաֆը (ով ապրել է Ցանկո Լավրենովից մեկ հարյուրամյակ առաջ)։
Ցանկո Լավրենովն իր նկարներում պատկերել է հնագույն քաղաքներ ու վանքեր («Հին Պլովդիվ»), որոնք հաճախ շրջապատված են լեռներով։ Անդրադարձել է բանահյուսական ու պատմական թեմաների։ Նկարիչն ազատորեն էր վերաբերվում հեռանկարի օրենքներին՝ քաղաքային տեսարանների պատկերման մեջ հասնելով էմոցիոնալ ու ռիթմիկ միասնության։ Ցանկո Լավրենովի գեղանկարչությունն աչքի է ընկնում երևակայությամբ, մանրամասների արտահայտչությամբ, տոնական երանգավորմամբ։
Ցանկո Լավրենովը մահացել է 1978 թվականի դեկտեմբերի հոկտեմբերի 18.
Հիշատակ
խմբագրելՑանկո Լավրենովի անունն է կրում Պլովդիվի նկարչական ազգային գիմազիան (բուլղար․՝ Национална художествена гимназия „Цанко Лавренов“[8]: Դրանից բացի՝ Ցանկո Լավրենովի պատվին է կոչվել քաղաքի փողոցներից մեկը, իսկ Կիրկոր Մեսրոպովիչի տանը, որ գտնվում է Արտին Գիդիկովի փողոցում, տեղակայված է Ցանկո Լավրենովի՝ Պլովդիվը պատկերող նկարների մշտական ցուցադրությունը։
Ցանկո Լավրենովի թանգարանի ցուցանմուշներից (Պլովդիվ) -սրահը, որտեղ ներկայացված են նրա գեղանկարները | Ցանկո Լավրոնովի արձանը Պլովդիվում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Katzarova M. Lavrenov, Tzanko // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T049692
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Лавренов Цанко // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Լատիներեն տառադարձությամբ հանդիպում են նրա անվան գրության Tzanco, Zanko, Zanco, Canko ձևերը։
- ↑ ВИДЕО, 6 мин. К 115-летию со дня рождения Цанко Лавренова(բուլղ.)
- ↑ Путевые записи на Святой горе Афон (1935)(բուլղ.)
- ↑ Сайт Արխիվացված 2015-08-01 Wayback Machine, ВИДЕО
Գրականություն
խմբագրել- Лавренов, Цанко Един живот не стига: 132 непубликувани писма на Цанко Лавренов / Ред.: Радка Колева. — Пловдив: Народна библиотека «Иван Вазов», 1996. — 302 p. — ISBN 9549546012(բուլղ.)
- Развитие социалистического искусства в странах Центральной и Юго-Восточной Европы, 1933—1939 : Коллективная монография / Н. М. Вагапова, Б. И. Ростоцкий, И. И. Рубанова. — М.: «Наука», 1983. — С. 274. — 380 с. — 6450 экз.
- Делчев, Борис. Цанко Лавренов / Протопопов, В. — София: София-Пресс, 1968. — 43 с.
- Коцева, Йонка. Цанко Лавренов. — София: Български художник, 1972
- Цончева, Мара. Цанко Лавренов. — София: Болгарский художник, 1958. — 120 с.. — 117 с. — (Поредица Майстори на изобразителното изкуство). (բուլղ.)
- Стайков, Веселин. Цанко Иванов Лавренов : Монография. — София: Бълг. художник, 1954.
Արտաքին հղումներ
խմբագրել- Arcadja.com
- Bezramka.Bg
- Pravoslavieto.com Цанко Лавренов : Художественное наследие
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցանկո Լավրենով» հոդվածին։ |