Գյուղատնտեսական հողեր
Գյուղատնտեսական նշանակության հողեր, գյուղատնտեսական որոշակի տեսակի արտադրանքի արտադրության համար մշտական օգտագործվող հողամասեր (զանգվածներ)։ Գյուղատնտեսական նշանակության հողերն ըստ հողատեսքերի լինում են վարելահողեր (ներառյալ բանջարանոցները և ցելերը), բազմամյա տնկարկներ (պտղատու այգի, հատապտղանոց ու խաղողի այգի), խոպան հողերը, խոտհարքներն ու արոտավայրերը (բացառությամբ տունդրայինի), տնամերձ հողատարածքների այն մասերը, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով, ինչպես նաև՝ անտառտնկարկներ, որոնք օգտագործվում են սուրճի, կաուչուկի կամ այլ արտադրանքների հումքի ստացման համար։
Գյուղատնտեսական հողերը չեն ներառում անտառային տնտեսությունները և բնափայտի կամ փայտանյութի ստացման համար օգտագործվող հասուն և գերհասուն բնական անտառները, թփուտները, ճահիճները կամ ավազուտները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 529)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուղատնտեսական հողեր» հոդվածին։ |